Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 365.50+0.00
EUR BUY - 420.50-0.50 EUR SELL - 427.00-1.00
OIL:  BRENT - 86.25-6.76 WTI - 80.30-6.04
COMEX:  GOLD - 4638.10-0.06 SILVER - 69.31+1.75
COMEX:  PLATINUM - 1876.10+0.63
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 158.93-0.26 EUR/GBP - 1.1663+0.03
FOREX:  EUR/USD - 1.1663+0.03 GBP/USD - 1.3637+0.07
STOCKS RUS:  RTSI - 789.63+0.80
STOCKS US: DOW JONES - 53577.40+0.30 NASDAQ - 26151.30+0.66
STOCKS US: S&P 500 - 7677.28+0.32
STOCKS JAPAN:  NIKKEI - 65856.43+0.50 TOPIX - 4093.67+0.50
STOCKS CHINA:  HANG SENG - 25511.10-0.02 SSEC - 3889.44+0.19
STOCKS EUR:  FTSE100 - 10886.16+0.29 CAC40 - 8439.20-0.16
STOCKS EUR:  DAX - 26266.14+0.61
25/08/2026  CBA:  USD - 364.6-0.78 GBP - 497.06-0.81
25/08/2026  CBA:  EURO - 425.2-1.02
25/08/2026  CBA:  GOLD - 54669+842 SILVER - 805.55-11
Ֆասթ Բանկի Arca Classic քարտը նոր դիզայնով և 2% քեշբեքի հնարավորությամբ
09/01/2026 15:29
Կիսվել

Ֆասթ Բանկի Arca Classic քարտը նոր դիզայնով և 2% քեշբեքի հնարավորությամբ

Ֆասթ Բանկի Arca վճարահաշվարկային համակարգի քարտը նոր՝ հայկական առանձնահատուկ տարրերով և Բանկի խորհրդանիշով՝ Ակնով, դիզայն ունի։  Ներկայացված ինքնաոճ դիզայնից զատ, այսուհետ Arca Classic ԱկնՔարտով անկանխիկ եղանակով վճարումներից քարտապանները կստանան 2% գումարի հետվերադարձ (cashback):

Arca Classic ԱկնՔարտով անկանխիկ եղանակով մեկ գործարքի համար վճարվող հետվճարը չի կարող գերազանցել  6 հազար ՀՀ դրամը, իսկ  յուրաքանչյուր հաշվետու ամսվա համար՝ 60 հազար ՀՀ դրամը: Քարտապաններին վճարվող հետվճարը տրամադրվում է 1,000 ՀՀ դրամը գերազանցող գործարքների դիմաց:

Հիշեցնենք նաև, որ Ֆասթ Բանկի բոլոր հաշիվները, այդ թվում Arca Classic ԱկնՔարտը, խնայողական են՝ դրական մնացորդի նկատմամբ տարեկան 5% տոկոսադրույք (տարեկան տոկոսային եկամտաբերությունը` մինչև 5․12%)։

Arca վճարահաշվարկային համակարգի քարտերը գործում են Հայաստանի Հանրապետության տարածքում և տվյալ ԱկնՔարտերով կատարած գործարքները ձևավորում են փոխշահավետ համագործակցություն․ քարտապաններն ստանում են քեշբեք, իսկ երկրում ավելացող անկանխիկ շրջանառությունը նպաստում է ազգային տնտեսության կայուն զարգացմանն ու ամրապնդմանը։

Ֆասթ Բանկի Arca Classic ԱկնՔարտ ձեռք բերելու համար անհրաժեշտ է ներբեռնել Բանկի մոբայլ հավելվածը, ներկայացված ցանկից ընտրել Arca Classic ԱկնՔարտն ու պատվիրել այն։ Պատրաստի քարտն անվճար առաքվելու է ՀՀ տարածքում ցանկացած հասցեով։ Ի դեպ, Ֆասթ Բանկի մոբայլ հավելվածով մինչև հունվարի 31-ն Arca Classic ԱկնՔարտ պատվիրելու դեպքում տարեկան սպասարկումն անվճար է։

Նշենք նաև, որ տեղեկատվության, կապի և կոմունալ վճարումների, ՀՀ պետական բյուջե փոխանցվող վճարումների, բարձր ռիսկային վաճառակետերում կատարված վճարումների, ֆինանսական հաստատությունների կողմից առաջարկվող ծառայությունների դիմաց գանձվող վճարումների, Arca նվեր և մեկանգամյա օգտագործման համար նախատեսված քարտերով կատարված վճարումների, ստացված հետվերադարձի, փոխհատուցման  և հետգանձումների դեպքում գումարի հետվերադարձ չի լինելու:

Անկանխիկ վճարումներից 2% քեշբեքի հնարավորությունը գործելու է 2026թ․-ի հունվարի 1-ից մինչև 2026 թ․-ի դեկտեմբերի 31-ն իրականացված գործարքների համար։

Ֆասթ Բանկը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

25/08/2026
դրամ
Դոլար (USD)
364.6
-0.78
Եվրո (EUR)
425.2
-1.02
Ռուբլի (RUR)
4.3204
-0.0429
Լարի (GEL)
139.38
-0.63
54669
+842
Արծաթ
805.55
-11