Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 399.00-2.00 EUR SELL - 401.50-2.00
OIL:  BRENT - 91.64-0.84 WTI - 85.61-1.14
COMEX:  GOLD - 3987.50-0.83 SILVER - 51.88+1.53
COMEX:  PLATINUM - 1537.30-1.73
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 159.73+0.56 EUR/GBP - 1.107-0.83
FOREX:  EUR/USD - 1.107-0.83 GBP/USD - 1.3255-0.67
STOCKS RUS:  RTSI - 949.22+1.42
STOCKS US: DOW JONES - 52486.49+0.49 NASDAQ - 25466.19+1.60
STOCKS US: S&P 500 - 7619.38+1.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10835.47+0.78 CAC40 - 8332.87+0.66
STOCKS EUR:  DAX - 26662.77+1.20
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
2025թ.-ի հունվար-հունիսին Հայաստանի խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է 5.12%-ով
29/07/2025 19:35
Կիսվել

2025թ.-ի հունվար-հունիսին Հայաստանի խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է 5.12%-ով

Հրապարակվել է ՀՀ 1,000 խոշոր հարկատու ընկերությունների 2025թ. հունվար-հունիս ամիսների ցուցակը, որտեղ ներկայացված են նաև Հայաստանի առաջատար հեռահաղորդակցական ընկերությունները։ Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՊԵԿ-ից։

Վիվա Արմենիան (նախկինում ՄՏՍ Հայաստան / Վիվա-ՄՏՍ) զբաղեցնում է ընդհանուր ցուցակի 11-րդ հորիզոնականը։ Ընկերությունը մուծել է 10.45 մլրդ դրամ հարկ։ 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ վճարված հարկերի ծավալը նվազել է 2.32%-ով կամ 0.25 մլրդ դրամով։

Տելեկոմ Արմենիան (Team Telecom Armenia, նախկինում Beeline) զբաղեցնում է խոշոր հարկ վճարողների ցուցակի 37-րդ հորիզոնականը։ 2025թ. հունվար-հունիսին ընկերությունը մուծել է 4.59 մլրդ դրամ հարկ։ 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ վճարված հարկերի ծավալն աճել է 23.79%-ով կամ 0.89 մլրդ դրամով։

38-րդ հորիզոնականում Յուքոմը (Ucom) է: Ընկերությունը մուծել է 4.58 մլրդ դրամ հարկ։ 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 5.45%-ով կամ 236.8 մլն դրամով։

ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ / OVIO (նախկինում Ռոստելեկոմ) ընկերությունը ցուցակի 219-րդ հորիզոնականում է։ Ընկերությունը մուծել է 809.14 մլն դրամ հարկ։ 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 18.12%-ով կամ 124.13 մլն դրամով։

Առաջատար 4 հեռահաղորդակցական ընկերության կողմից մուծվել է 20.4 մլրդ դրամ հարկ։ 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 0.996 մլրդ դրամով կամ 5.12%-ով։

Վերոնշյալ հեռահաղորդակցական ընկերություններին բաժին է ընկնում 1,000 խոշոր հարկատուների վճարած հարկերի ընդհանուր ծավալի 2.07%-ը։ 2024թ. հունվար-հունիս ցուցանիշը 2.16% էր։

Եթե մուծված հարկերի ծավալը ներկայացնենք ԱՄՆ դոլարով (ԿԲ փոխարժեքը 29/07/25 դրությամբ՝ 383.84 դրամ), ապա հեռահաղորդակցության ոլորտի առաջատարների կողմից մուծված հարկերի ընդհանուր ծավալը կազմել է 53.25 մլն դոլար։

NoԱնվանումՀարկ*
11ՎԻՎԱ ԱՐՄԵՆԻԱ10,453,585
37ՏԵԼԵԿՈՄ ԱՐՄԵՆԻԱ4,595,076
38ՅՈՒՔՈՄ4,580,932
219ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ809,142
Ընդամենը20,438,735
* Հարկերի ծավալը՝ (հազար դրամ)
11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85