Տնտեսական

USD BUY - 375.00+0.00 USD SELL - 378.50+0.00
EUR BUY - 440.00-2.00 EUR SELL - 446.00-1.00
OIL:  BRENT - 72.09+1.54 WTI - 66.89+1.78
COMEX:  GOLD - 5204.70+1.65 SILVER - 86.52+2.49
COMEX:  PLATINUM - 2148.80-1.43
LME:  ALUMINIUM - 3102.50+0.81 COPPER - 12964.00+0.64
LME:  NICKEL - 17350.00+2.15 TIN - 46559.00-0.31
LME:  LEAD - 1965.00+0.26 ZINC - 3382.50+1.35
FOREX:  USD/JPY - 155.02+0.44 EUR/GBP - 1.1776-0.43
FOREX:  EUR/USD - 1.1776-0.43 GBP/USD - 1.3492-0.26
STOCKS RUS:  RTSI - 1141.28+0.00
STOCKS US: DOW JONES - 48804.06-1.66 NASDAQ - 22627.27-1.13
STOCKS US: S&P 500 - 6837.75-1.04
STOCKS JAPAN:  NIKKEI - 57321.09+0.87 TOPIX - 3815.98+0.20
STOCKS CHINA:  HANG SENG - 26590.32-1.82 SSEC - 4117.41+0.87
STOCKS EUR:  FTSE100 - 10684.74-0.02 CAC40 - 8497.17-0.22
STOCKS EUR:  DAX - 24991.97-1.06
24/02/2026  CBA:  USD - 377.84+0.87 GBP - 509.74+0.64
24/02/2026  CBA:  EURO - 445.25+0.54
24/02/2026  CBA:  GOLD - 63064+1820 SILVER - 1056.1+80.39
2025-ի հունվար-դեկտեմբերին Հայաստանում սպառողական գների ինդեքսն աճել է 3․3%-ով
13/01/2026 21:06
Կիսվել

2025-ի հունվար-դեկտեմբերին Հայաստանում սպառողական գների ինդեքսն աճել է 3․3%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2025թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին՝ 2024թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ Հայաստանում սպառողական գների ինդեքսն աճել է 3․3%-ով, իսկ 2024թ.-ի դեկտեմբերի համեմատ արձանագրվել է աճ՝ 3.3%։

Մասնավորապես, սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները 2024թ.-ի հունվար-դեկտեմբերի համեմատ աճել են 5.0%-ով։

Ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրատեսակների գները 2024թ․-ի հունվար-դեկտեմբերի համեմատ աճել են 6.0%-ով։

Հագուստի և կոշիկի գները 2024թ.-ի հունվար-դեկտեմբերի համեմատ նվազել են 1․5%-ով։

Բնակարանային ծառայությունների, ջրի, էլեկտրաէներգիայի, գազի և վառելիքի այլ տեսակների գները 2024թ.-ի հունվար-դեկտեմբերի համեմատ աճել են 0.7%-ով։

Տնային գործածության առարկաների, կենցաղային տեխնիկայի և բնակարանի ընթացիկ սպասարկման գները 2024թ.-ի հունվար-դեկտեմբերի համեմատ չեն փոփոխվել։

Առողջապահության գները 2024թ.-ի հունվար-դեկտեմբերի համեմատ աճել են 3.4%-ով։

Տրանսպորտի գները 2024թ.-ի հունվար-դեկտեմբերի համեմատ աճել են 4․8%-ով։

Կապի ծառայությունների գները 2024թ.-ի հունվար-դեկտեմբերի համեմատ աճել են 0․1%-ով։

Հանգստի և մշակութային գները 2024թ.-ի հունվար-դեկտեմբերի համեմատ աճել են 1․5%-ով։

Կրթության գները 2024թ.-ի հունվար-դեկտեմբերի համեմատ աճել են 8.0%-ով։

Ռեստորանների և հյուրանոցների գները 2024թ.-ի հունվար-դեկտեմբերի համեմատ աճել են 2.0%-ով։

Տարբեր ապրանքների և ծառայությունների գները 2024թ.-ի հունվար-դեկտեմբերի համեմատ նվազել են 0.5%-ով։

Սննդամթերքի գներ: 2025թ. դեկտեմբերին 2024թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 4.3%, իսկ 2025թ. նոյեմբերի համեմատ՝ 2.9% գնաճ: Հանրապետության դիտարկվող բնակավայրերում 2025թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 0.8-3.6%-ով, այդ թվում, համեմատաբար բարձր
գնաճ արձանագրվել է մայրաքաղաքում:

Թռչնամսի գինը 2025թ. դեկտեմբերին 2024թ. դեկտեմբերի համեմատ աճել է 4.3%-ով, տավարի, խոզի, գառան մսերինը՝ 11.7%, 12.7% 14.1%-ով, իսկ 2025թ. նոյեմբերի համեմատ՝ համապատասխանաբար 2.4%, 7.4%, 2.9% և 0.8%-ով: 2025թ. դեկտեմբերին 2024թ դեկտեմբերի համեմատ հանրապետությունում ձավարի գինն աճել է 2.6%-ով, հացինը՝ 3.6%-ով, հաճարինը 4.1%-ով, մակարոնեղենինը՝ 7.9%-ով, հնդկացորենինը՝ 9.4%-ով, ոլոռինը՝ 10.4%-ով, իսկ 2025թ. նոյեմբերի համեմատ՝ համապատասխանաբար 0.6%, 0.6%, 1.3%, 0.1%, 1.3%, 1.0%-ով: «Իշխան» ձկնատեսակի գինը 2025թ. դեկտեմբերին 2024թ. դեկտեմբերի համեմատ աճել է 18.3%-ով, իսկ 2025թ. նոյեմբերի համեմատ՝ 5.3%-ով:

2025թ. դեկտեմբերին 2024թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է կարագի և մարգարինի՝ 7.2% և 7.4%, իսկ 2025թ. նոյեմբերի համեմատ՝ համապատասխանաբար 1.0% և 1.8% գնաճ: Արևածաղկի բուսական յուղի գինը 2025թ. դեկտեմբերին 2024թ. դեկտեմբերի համեմատ աճել է 8.2%-ով, իսկ 2025թ. նոյեմբերի համեմատ՝ 0.4%-ով: 2025թ. դեկտեմբերին 2024թ. դեկտեմբերի համեմատ պանրի գինն աճել է 4.6%-ով, թարմ կաթինը՝ 4.7%-ով, իսկ 2025թ. նոյեմբերի համեմատ՝ համապատասխանաբար 1.5%, 1.4%-ով: Ձվի գինը 2025թ. դեկտեմբերին 2024թ. դեկտեմբերի համեմատ աճել է 7.2%-ով, իսկ 2025թ. նոյեմբերի համեմատ՝ 4.3%-ով:

2025թ. դեկտեմբերին 2024թ. դեկտեմբերի համեմատ հրուշակեղենի գինն աճել է 2.4%-ով, սուրճինը՝ 9.5%-ով, կակաոյինը՝ 31.9%-ով, իսկ 2025թ. նոյեմբերի համեմատ՝ համապատասխանաբար 0.7%, 0.2% և 1.4%-ով: Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2025թ. դեկտեմբերին 2024թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 1.1%, իսկ 2025թ. նոյեմբերի համեմատ՝ 1.4% գնաճ:

Ալկոհոլային խմիչքի և ծխախոտի գները 2025թ. դեկտեմբերին 2024թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում աճել են 5.5% և 8.7%-ով, իսկ 2025թ. նոյեմբերի համեմատ՝ 1.2% և 0.1%-ով: Բանջարեղենի ապրանքախմբում 2025թ. դեկտեմբերին 2024թ. դեկտեմբերի համեմատ գրանցվել է 7.5% գնանկում, իսկ 2025թ. նոյեմբերի համեմատ՝ 12.5% գնաճ: 2025թ. դեկեմբերին 2024թ. դեկտեմբերի համեմատ մրգի ապրանքախմբում գներն աճել են 0.7%-ով, իսկ

Ոչ պարենային ապրանքների գներ: 2025թ. դեկտեմբերին 2024թ. դեկտեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գներն աճել են 0.9%-ով, իսկ 2025թ. նոյեմբերի համեմատ գների մակարդակը մնացել է անփոփոխ: Հանրապետության դիտարկվող 9 բնակավայրերում 2025թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների գներն աճել են 0.1-0.5%-ով (գնաճի համեմատաբար բարձր ցուցանիշ արձանագրվել է ք. Հրազդանում), մեկում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ, իսկ մայրաքաղաքում գրանցվել է 0.2% գնանկում:

2025թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի՝ 0.1% գնաճ և դիզելային վառելիքի՝ 0.1% գնանկում: 2025թ. դեկտեմբերին 2024թ. դեկտեմբերի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են 0.8% և 0.9%-ով, իսկ 2025թ. հունվար-դեկտեմբերին 2024թ. հունվարդեկտեմբերի համեմատ՝ համապատասխանաբար 2.2% և 4.1%-ով: 2025թ. դեկտեմբերին 2024թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է հեղուկ ածխաջրածինների (բութան, պրոպան և այլն) 8.6% գնանկում, իսկ 2025թ. նոյեմբերի համեմատ՝ 19.2% գնաճ, ընդ որում, 2025թ. դեկտեմբերին հեղուկ ածխաջրածինների (բութան, պրոպան և այլն) միջին ամսական գինը կազմել է 193.6 դրամ:

Ծառայությունների սակագներ: Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2025թ. դեկտեմբերին 2024թ. դեկտեմբերի համեմատ սակագներն աճել են 3.1%-ով, իսկ 2025թ. նոյեմբերի համեմատ՝ 0.1%-ով:

Հանրապետության դիտարկվող 10 բնակավայրերում 2025թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ բնակչությանը մատուցված ծառայությունների սակագներն աճել են 0.1-0.4%-ով, իսկ մեկում պահպանվել է սակագների նախորդ ամսվա մակարդակը:

Արտարժույթի շուկա: 2025թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սպառողական գների 1.2% հավելաճ և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի՝ 0.1% նվազում (ՀՀ դրամն արժևորվել է): 2025թ. դեկտեմբերին 2024թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների 3.3% հավելաճն ուղեկցվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 3.8% նվազումով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցվել է սպառողական գների 1.5% հավելաճ և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 2.0% նվազում: 2025թ. դեկտեմբերին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 381.5 դրամ (2024թ. դեկտեմբերին այն կազմել է 396.5 դրամ):

24/02/2026
դրամ
Դոլար (USD)
377.84
+0.87
Եվրո (EUR)
445.25
+0.54
Ռուբլի (RUR)
4.9333
+0.0242
Լարի (GEL)
141.25
+0.34
63064
+1820
Արծաթ
1056.1
+80.39