Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 413.00-1.00
OIL:  BRENT - 103.43-3.35 WTI - 89.78-4.51
COMEX:  GOLD - 4177.60+1.09 SILVER - 60.67-0.90
COMEX:  PLATINUM - 1719.30+0.27
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 156.69-0.39 EUR/GBP - 1.1334-0.25
FOREX:  EUR/USD - 1.1334-0.25 GBP/USD - 1.3227-0.11
STOCKS RUS:  RTSI - 843.22+0.46
STOCKS US: DOW JONES - 51349.92-0.26 NASDAQ - 26797.54-0.09
STOCKS US: S&P 500 - 7670.84-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 66753.72+1.94 TOPIX - 4108.65+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.37 SSEC - 3842.19+0.31
STOCKS EUR:  FTSE100 - 10636.71-0.45 CAC40 - 8035.87-0.53
STOCKS EUR:  DAX - 25399.21+0.10
30/09/2026  CBA:  USD - 362.83-0.35 GBP - 482.2+1.49
30/09/2026  CBA:  EURO - 412.14+0
30/09/2026  CBA:  GOLD - 48567+173 SILVER - 710.01-6.11
Գերմանիայի տնտեսությունը 2025 թվականին աճել է 0.2%՝ երկու տարվա անկումից հետո
15/01/2026 17:56
Կիսվել

Գերմանիայի տնտեսությունը 2025 թվականին աճել է 0.2%՝ երկու տարվա անկումից հետո

Գերմանիայի ՀՆԱ-ն 2025 թվականին աճել է 0.2%՝ գնաճով ճշգրտված՝ ըստ Դաշնային վիճակագրական ծառայության (Destatis) նախնական հաշվարկների։

Տնտեսական աճը, հաշվի առնելով գնաճը և օրացուցային գործոնները, կազմել է 0.3%։

«Երկու տարվա անկումից հետո գերմանական տնտեսությունը վերադարձել է աճի ուղի», – հայտարարել է Destatis-ի ղեկավար Ռութ Բրանդը։ Նրա խոսքով՝ այս վերելքը հիմնականում պայմանավորված է սպառողական և պետական ծախսերի աճով։

2024 թվականին երկրի ՀՆԱ-ն նվազել էր 0.5%-ով, իսկ 2023 թվականին՝ 0.9%-ով։ Օրացուցային գործոնը հաշվի առնելով՝ նվազումը կազմել էր համապատասխանաբար 0.5% և 0.7%։

Սպառողական ծախսերը Գերմանիայում 2025 թվականին աճել են 1.4%-ով, այդ թվում՝ առողջապահության վրա ծախսերը աճել են 3.8%-ով։ Միևնույն ժամանակ տնային տնտեսությունները կրճատել են բնակության և սննդի ծախսերը 0.6%-ով։

Պետական ծախսերն աճել են 1.5%-ով՝ հիմնականում սոցիալական վճարների ավելացման պատճառով։

Համախառն ներդրումները հիմնական միջոցներում անցյալ տարի նվազել են 0.5%-ով, այդ թվում՝ շինարարության ոլորտում՝ 0.9%-ով։

Արտահանումը նվազել է 0.3%-ով, և այս նվազումը գրանցվում է արդեն երրորդ տարին անընդմեջ։ Մասնավորապես՝ ապրանքների արտահանումը նվազել է 0.7%-ով, մինչդեռ ծառայությունների արտահանումն աճել է 1.1%-ով։

Ներմուծումն աճել է 3.6%-ով՝ երկու տարվա նվազումից հետո։ Ապրանքների ներմուծումն ավելացել է 5.1%-ով, իսկ ծառայություններինը՝ 0.2%-ով։

Բյուջեի դեֆիցիտը 2025 թվականին կազմել է 107 մլրդ եվրո՝ 8 մլրդ եվրոյով պակաս, քան նախորդ տարի՝ ըստ Destatis-ի նախնական տվյալների։ Բացասական մնացորդը նվազել է մինչև ՀՆԱ-ի 2.4%-ը՝ 2024 թվականի 2.7%-ի դիմաց։

Destatis-ը կհրապարակի երկրի տնտեսության փոփոխությունների ամբողջական հաշվետվությունը չորրորդ եռամսյակի համար հունվարի 30-ին։

30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
48567
+173
Արծաթ
710.01
-6.11