2025թ․-ի հունվար-նոյեմբերին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունն աճել է 5․4%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-նոյեմբերին Հայաստանում արտադրվել է 53,589.4 հազար լիտր հանքային ջուր։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները աճել են 5․4%-ով։
Միևնույն ժամանակ, բնական ջրերի արտադրությունն աճել է 6․3%-ով և կազմել 70,623.8 հազար լիտր։ Ոչ ալկոհոլային այլ խմիչքների արտադրությունն նվազել է 0․9%-ով և կազմել 137,432.9 հազար լիտր, իսկ մրգահյութերի և բանջարահյութերի արտադրությունն նվազել է 1․1%-ով՝ կազմելով 19,772.7 հազար լիտր։
