Ներկայացվել են Կոշտ թափոնների կառավարման ռազմավարական զարգացման ծրագրի առաջին փուլի արդյունքները
ՀՀ տարածքային կառավարման նախարարությունում կայացել է խորհրդակցություն, որի ժամանակ ներկայացվել են Հայաստանում կոշտ թափոնների կառավարման ռազմավարական զարգացման ծրագրի առաջին փուլի, ինչպես նաև արդեն իսկ կայացած հանրային քննարկումների արդյունքները:
Նախարարությունից հայտնում են, որ խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման, Էկոնոմիկայի, Քաղաքաշինության նախարարությունների, Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի, խորհրդատվական ընկերության ներկայացուցիչներ:
Խորհրդակցությանը իրավասու պետական կառույցների ներկայացուցիչները խորհրդատուների հետ քննարկել են աղբահանության կազմակերպման մշակված տարբերակները:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ առաջիկայում խորհրդատուներին կներկայացվի կարծիք` առաջարկվող տարբերակների վերաբերյալ, ինչի հիման վրա խորհրդատվական թիմը կսկսի երկրորդ` տնտեսական, ֆինանսական վերլուծությունների աշխատանքները: