Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 110.63+0.82 WTI - 99.44-4.25
COMEX:  GOLD - 4122.40-0.40 SILVER - 57.71+1.30
COMEX:  PLATINUM - 1644.00-0.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.18-0.08 EUR/GBP - 1.1224-0.04
FOREX:  EUR/USD - 1.1224-0.04 GBP/USD - 1.3372+0.34
STOCKS RUS:  RTSI - 941.08+0.77
STOCKS US: DOW JONES - 52495.88+1.02 NASDAQ - 26424.82-0.02
STOCKS US: S&P 500 - 7712.57+0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 64075.42-1.30 TOPIX - 4009.21-1.43
STOCKS CHINA:  HANG SENG - 23867.74-1.32 SSEC - 3735.37+0.12
STOCKS EUR:  FTSE100 - 10733.00-0.29 CAC40 - 7838.49-0.38
STOCKS EUR:  DAX - 25304.42-0.06
20/10/2026  CBA:  USD - 361.45+0.09 GBP - 482.17+0.3
20/10/2026  CBA:  EURO - 405.11-0.3
20/10/2026  CBA:  GOLD - 48201-469 SILVER - 669.83-0.59
Չինաստանի ՀՆԱ-ի աճը չորրորդ եռամսյակում դանդաղել է մինչև 4.5%. սա 3 տարվա նվազագույն մակարդակն է
19/01/2026 12:55
Կիսվել

Չինաստանի ՀՆԱ-ի աճը չորրորդ եռամսյակում դանդաղել է մինչև 4.5%. սա 3 տարվա նվազագույն մակարդակն է

Չինաստանի տնտեսությունը 2025 թվականի չորրորդ եռամսյակում աճել է տարեկան 4.5%-ով: Սա վերջին երեք տարվա նվազագույն ցուցանիշն է: Այս մասին ասվում է երկրի պետական վիճակագրական վարչության զեկույցում։

ՀՆԱ-ի աճի տեմպերը դանդաղել են հուլիս-սեպտեմբերի 4.8%-ից։ Վերլուծաբանները միջինում կանխատեսում էին աճի թուլացում մինչև 4.4%՝ ըստ Trading Economics-ի տվյալների։

Չինաստանի ՀՆԱ-ի աճը հոկտեմբեր-դեկտեմբերին նախորդ եռամսյակի համեմատ կազմել է 1.2% (միջին կանխատեսումը՝ 1%)։ Երրորդ եռամսյակում ցուցանիշը եռամսյակային կտրվածքով աճել էր 1.1%-ով։

Ամբողջ տարվա ընթացքում տնտեսության ծավալն աճել է 5%-ով և կազմել 140.2 տրիլիոն յուան (20.12 տրիլիոն դոլար)։ Դինամիկան համընկել է իշխանությունների նպատակային մակարդակի և 2024 թվականի ցուցանիշի հետ։

Չինաստանի բնակչության մեկ շնչին ընկնող տնօրինվող եկամուտները տարվա ընթացքում նույնպես աճել են 5%-ով՝ հասնելով 43.38 հազար յուանի։

Չինաստանի արդյունաբերական արտադրությունը 2025 թվականի դեկտեմբերին տարեկան կտրվածքով աճել է 5.2%-ով։

Աճն արագացել է նոյեմբերի 4.8%-ի համեմատ և դարձել առավելագույնը՝ սեպտեմբերից ի վեր։ Trading Economics-ի ներկայացրած վերլուծաբանների կոնսենսուսային կանխատեսումը ենթադրում էր արդյունաբերական արտադրության աճ 5%-ով։

Մշակող արդյունաբերությունում արտադրությունն աճել է 5.7%-ով, հանքարդյունաբերությունում՝ 5.4%-ով, նավթագազային ոլորտում՝ 3.7%-ով։ Համակարգիչների և կապի սարքավորումների արտադրությունն աճել է 11.8%-ով, ավտոմեքենաներինը՝ 8.3%-ով, քիմիական արտադրանքինը՝ 8%-ով, տեքստիլինը՝ 3.7%-ով, սննդամթերքինը՝ 3.2%-ով։

Ընդհանուր առմամբ՝ աճ է գրանցվել 41 ոլորտներից 33-ում։

Ամբողջ անցած տարվա արդյունքներով Չինաստանի արդյունաբերական արտադրությունն աճել է 5.9%-ով։

Հիմնական միջոցներում ներդրումներն անցած տարի նվազել են 3.8%-ով՝ սա առաջին տարեկան անկումն է՝ 1989 թվականից ի վեր։ Անշարժ գույքի ոլորտում ներդրումները կրճատվել են 17.2%-ով, ենթակառուցվածքներում՝ 2.2%-ով, իսկ մշակող արդյունաբերությունում աճել են 0.6%-ով։

Չինաստանում գործազրկությունը դեկտեմբերին մնացել է նախորդ ամսվա մակարդակին՝ 5.1%։ Վերլուծաբանները միջինում կանխատեսում էին դրա աճ մինչև 5.2%։ Ընդհանուր առմամբ՝ անցած տարվա ընթացքում գործազրկությունը կազմել է 5.2%։

20/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.45
+0.09
Եվրո (EUR)
405.11
-0.3
Ռուբլի (RUR)
4.3742
+0.0011
Լարի (GEL)
139.23
-0.01
48201
-469
Արծաթ
669.83
-0.59