Տնտեսական

USD BUY - 377.00-2.00 USD SELL - 380.00+0.00
EUR BUY - 439.00+0.50 EUR SELL - 443.00+0.00
OIL:  BRENT - 64.15-0.08 WTI - 59.41-0.05
COMEX:  GOLD - 4666.20+1.70 SILVER - 93.89+6.58
COMEX:  PLATINUM - 2340.20+0.75
LME:  ALUMINIUM - 3158.50+0.78 COPPER - 12965.50+1.27
LME:  NICKEL - 18133.00+3.16 TIN - 49258.00+2.66
LME:  LEAD - 2060.50+0.81 ZINC - 3221.50+0.39
FOREX:  USD/JPY - 157.94-0.08 EUR/GBP - 1.1655+0.58
FOREX:  EUR/USD - 1.1655+0.58 GBP/USD - 1.3436+0.41
STOCKS RUS:  RTSI - 1114.20+0.70
STOCKS US: DOW JONES - 49359.33+0.00 NASDAQ - 23515.39+0.00
STOCKS US: S&P 500 - 6940.01+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 53583.57-0.65 TOPIX - 3656.40-0.06
STOCKS CHINA:  HANG SENG - 26563.90-1.05 SSEC - 4114.00+0.29
STOCKS EUR:  FTSE100 - 10195.35-0.39 CAC40 - 8112.02-1.78
STOCKS EUR:  DAX - 24959.06-1.34
19/01/2026  CBA:  USD - 378.89-1.1 GBP - 508.05-1.36
19/01/2026  CBA:  EURO - 440.42-0.9
19/01/2026  CBA:  GOLD - 56170-161 SILVER - 1106.1-8.9
Մեծ Բրիտանիան կարող է բախվել ռեցեսիայի՝ Թրամփի մաքսատուրքերի պատճառով
20/01/2026 13:06
Կիսվել

Մեծ Բրիտանիան կարող է բախվել ռեցեսիայի՝ Թրամփի մաքսատուրքերի պատճառով

Մեծ Բրիտանիան կարող է հայտնվել ռեցեսիայի մեջ, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արագորեն լրացուցիչ մաքսատուրքեր սահմանի բրիտանական ապրանքների նկատմամբ: Այս մասին գրում է The Telegraph-ը՝ վկայակոչելով Capital Economics խորհրդատվական ընկերությունը։ Վնասը ՀՆԱ-ի համար կարող է կազմել մինչև 0.75%, ինչը համարժեք է 21.6 մլրդ ֆունտ ստեռլինգի։

«Բրիտանական տնտեսության ներկայիս աճի տեմպերով՝ եռամսյակում 0.2-0.3%, եթե այս հարվածը տեղի ունենա միանգամից, դա կարող է ռեցեսիա հրահրել», – հայտարարել է Capital Economics-ի գլխավոր տնտեսագետ Փոլ Դեյլսը։

Թրամփի սպառնալիքների ֆոնին եվրոպական ֆոնդային շուկաներն անկում են ապրել․ գերմանական DAX-ը նվազել է 1.5%-ով, ֆրանսիական CAC 40-ը՝ 1.8%-ով։ Ավտոարտադրողների բաժնետոմսերը, այդ թվում՝ BMW-ն, կորցրել են 7%։ Բրիտանական FTSE 100-ը նվազել է 0.4%-ով, սակայն մասամբ աջակցություն է ստացել պաշտպանական և հանքարդյունաբերական ընկերությունների բաժնետոմսերի աճից։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը նշել է, որ երկիրը չի նախատեսում պատասխան մաքսատուրքեր սահմանել ԱՄՆ-ի նկատմամբ, որին նա անվանել է «մերձավոր դաշնակից»։

Հունվարի 17-ին Թրամփը հայտարարել էր, որ փետրվարի 1-ից մաքսատուրքեր կսահմանի Դանիայից, Նորվեգիայից, Շվեդիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից, Նիդեռլանդներից և Ֆինլանդիայից ներմուծվող բոլոր ապրանքների վրա։ Պատճառը դարձել էր նրա հայտարարությունների քննադատությունը՝ Գրենլանդիան՝ Դանիայի ինքնավար տարածքն անեքսիայի ենթարկելու մտադրության վերաբերյալ։ Թրամփի խոսքով՝ նոր տուրքը կգործի մինչև կղզու գնման վերաբերյալ համաձայնության ձեռքբերումը։

Եվրոպական երկրները դատապարտել են այս սպառնալիքները։ Եվրահանձնաժողովը Թրամփի քայլերում տեսնում է անդրատլանտյան հարաբերությունների սպառնալիք, իսկ մի շարք երկրներ դա գնահատել են որպես «շանտաժ, որը ոչ ՆԱՏՕ-ին է օգնում, ոչ էլ հենց Գրենլանդիային»։

19/01/2026
դրամ
Դոլար (USD)
378.89
-1.1
Եվրո (EUR)
440.42
-0.9
Ռուբլի (RUR)
4.8644
-0.0141
Լարի (GEL)
140.6
-0.41
56170
-161
Արծաթ
1106.1
-8.9