Դոնալդ Թրամփը Դավոսում քննադատել է «կանաչ» էներգետիկան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Դավոսում ունեցած իր ելույթի ընթացքում քննադատել է «կանաչ» էներգիայի աղբյուրները՝ դրանք անվանելով տնտեսապես ոչ շահավետ։
«Սա կոչվում է «կանաչ» խաբեություն։ Սա խաբեության ամենալուրջ դեպքն է պատմության մեջ», – հայտարարել է նա։
Թրամփի կարծիքով՝ «էներգետիկան պետք է օգնի ձեզ գումար վաստակել», մինչդեռ «կանաչ» էներգետիկան, նրա խոսքով, հակառակը՝ «հանգեցնում է նրան, որ դուք կորցնում եք գումար»։
Նա քննադատել է էներգետիկ ոլորտում այնպիսի երկրների քաղաքականությունը, ինչպիսիք են Մեծ Բրիտանիան և Գերմանիան։ Մասնավորապես, ԱՄՆ նախագահի կարծիքով՝ Լոնդոնը պետք է ավելի ակտիվ զբաղվեր Հյուսիսային ծովում էներգակիրների արդյունահանմամբ։ Անդրադառնալով Գերմանիային՝ Թրամփը վստահեցրել է, որ ներկայիս կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ձգտում է լուծել երկրի էներգետիկ ոլորտի խնդիրները։
ԱՄՆ նախագահը քննադատել է նաև քամու տուրբինների օգտագործումը էլեկտրաէներգիայի արտադրության համար։ Ելույթի ընթացքում նա ընդգծել է, որ բազմաթիվ քամու տուրբիններ արտադրվում են Չինաստանում՝ ոչ թե ներքին կարիքների, այլ գրեթե բացառապես արտահանման նպատակով։
«Նրանք դրանք վաճառում են այն հիմարներին, որոնք պատրաստ են նման բան գնել», – ասել է Թրամփը։
