Ֆինանսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 363.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 413.00+0.00
OIL:  BRENT - 96.87-6.34 WTI - 89.12-0.74
COMEX:  GOLD - 4148.60-0.69 SILVER - 60.10-0.94
COMEX:  PLATINUM - 1732.80+0.79
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 158.16+0.94 EUR/GBP - 1.1321-0.11
FOREX:  EUR/USD - 1.1321-0.11 GBP/USD - 1.325+0.17
STOCKS RUS:  RTSI - 854.88+1.38
STOCKS US: DOW JONES - 50906.05-0.86 NASDAQ - 26861.06+0.24
STOCKS US: S&P 500 - 7651.54-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 68956.72+3.30 TOPIX - 4131.98+0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.00 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10606.00-0.29 CAC40 - 7964.51-0.89
STOCKS EUR:  DAX - 25199.19-0.79
01/10/2026  CBA:  USD - 362.82-0.01 GBP - 479.76-2.44
01/10/2026  CBA:  EURO - 409.7-2.44
01/10/2026  CBA:  GOLD - 48716+149 SILVER - 708.41-1.6
2025-ին Վրաստանի կառավարությունը հավաքագրել է նախատեսվածից 17 մլն լարիով ավելի հարկ
22/01/2026 13:29
Կիսվել

2025-ին Վրաստանի կառավարությունը հավաքագրել է նախատեսվածից 17 մլն լարիով ավելի հարկ

2025-ին Վրաստանի հարկային ծրագիրը գերակատարվել է։ Բյուջեով նախատեսված էր 21 940 000 000 լարի, մինչդեռ երկրի գլխավոր գանձապետարանի տվյալների համաձայն՝ հավաքագրվել է 21 957 477 800 լարի, ինչը նշանակում է շուրջ 17.5 մլն լարիի չափով գերակատարում։

Կոնկրետ հարկատեսակների գծով 2025 թվականի բյուջեի կատարումը բաշխվել է հետևյալ կերպ․

եկամտային հարկ՝ 7 515 067 100 լարի,

ավելացված արժեքի հարկ՝ 8 126 469 300 լարի,

շահութահարկ՝ 2 881 352 200 լարի,

ակցիզային հարկ՝ 2 728 646 300 լարի,

ներմուծման մաքսատուրք՝ 146 620 400 լարի,

այլ հարկեր՝ 559 333 400 լարի:

Բյուջեն ստացել է 345 մլն լարի ոչ ֆինանսական ակտիվների վաճառքից, այսինքն՝ սեփականաշնորհումից, ինչը կազմում է պլանի 115%-ը։ Այդ գումարից 125.7 մլն լարին ստացվել է 5G-ի լիցենզիաների վճարներից։

Բացի այդ, կառավարությունը մոբիլիզացրել է 1.58 մլրդ լարի գանձապետական պարտատոմսերի և գանձապետական վեքսելների թողարկման հաշվին, ինչը կազմում է պլանի 99.3%-ը։ Արտաքին պարտավորությունների մասով կատարումը կազմել է 1.5 մլրդ լարի, այսինքն՝ պլանի 98%-ը։

01/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.82
-0.01
Եվրո (EUR)
409.7
-2.44
Ռուբլի (RUR)
4.3483
+0.0116
Լարի (GEL)
139.36
+0.08
48716
+149
Արծաթ
708.41
-1.6