Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 413.00-1.00
OIL:  BRENT - 103.43-3.35 WTI - 89.78-4.51
COMEX:  GOLD - 4177.60+1.09 SILVER - 60.67-0.90
COMEX:  PLATINUM - 1719.30+0.27
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 156.69-0.39 EUR/GBP - 1.1334-0.25
FOREX:  EUR/USD - 1.1334-0.25 GBP/USD - 1.3227-0.11
STOCKS RUS:  RTSI - 843.22+0.46
STOCKS US: DOW JONES - 51349.92-0.26 NASDAQ - 26797.54-0.09
STOCKS US: S&P 500 - 7670.84-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 66753.72+1.94 TOPIX - 4108.65+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.37 SSEC - 3842.19+0.31
STOCKS EUR:  FTSE100 - 10636.71-0.45 CAC40 - 8035.87-0.53
STOCKS EUR:  DAX - 25399.21+0.10
30/09/2026  CBA:  USD - 362.83-0.35 GBP - 482.2+1.49
30/09/2026  CBA:  EURO - 412.14+0
30/09/2026  CBA:  GOLD - 48567+173 SILVER - 710.01-6.11
ԱՄՆ ՀՆԱ-ի աճի գնահատականը երրորդ եռամսյակում բարձրացվել է՝ 4.3 %-ից մինչև 4.4 %
23/01/2026 11:35
Կիսվել

ԱՄՆ ՀՆԱ-ի աճի գնահատականը երրորդ եռամսյակում բարձրացվել է՝ 4.3 %-ից մինչև 4.4 %

ԱՄՆ տնտեսությունը 2025 թվականի երրորդ եռամսյակում տարեկան հաշվարկով աճել է 4.4%-ով՝ համաձայն երկրի Առևտրի նախարարության հրապարակած վերջնական տվյալների։

Նախնական տվյալներով հայտարարվել էր 4.3% աճ։

Trading Economics-ի ներկայացրած կոնսենսուս-կանխատեսման համաձայն՝ վերլուծաբանները չէին սպասում ցուցանիշի վերանայման։

ԱՄՆ ՀՆԱ-ի աճը երրորդ եռամսյակում դարձել է վերջին երկու տարվա առավելագույնը։

Սպառողական ծախսերը, որոնք կազմում են ԱՄՆ տնտեսության մոտ երկու երրորդը, հուլիս-սեպտեմբեր ամիսներին աճել են 3.5%-ով, իսկ պետական ծախսերը՝ 2.2%-ով, ինչպես հաղորդվել էր ավելի վաղ։

Բիզնեսի ներդրումները հիմնական ակտիվներում աճել են 0.8%-ով (նախապես հայտարարվել էր 1% աճ), մինչդեռ բնակարանային հատվածում կապիտալ ներդրումները նվազել են 7.1%-ով (-5.1%)։

Արտահանման ծավալը կտրուկ աճել է 9.6%-ով (8.8%), իսկ ներմուծումը նվազել է 4.4%-ով (-4.7%)։

PCE սպառողական գների ինդեքսը երրորդ եռամսյակում կազմել է 2.8% (երկրորդ եռամսյակում՝ 2.1%), ինչը համընկել է նախնական գնահատականի հետ։

PCE Core ինդեքսի արժեքը (սպառողական գների փոփոխությունը՝ առանց պարենային ապրանքների և էներգակիրների գների հաշվառման), որին Դաշնային պահուստային համակարգը հետևում է գնաճային ռիսկերը գնահատելիս, հաստատվել է 2.9% մակարդակում (նախորդ եռամսյակում՝ 2.6%)։

ԱՄՆ-ում կորպորատիվ շահույթը հուլիս-սեպտեմբեր ամիսներին նախորդ եռամսյակի համեմատ աճել է 4.7 %-ով՝ հասնելով 3.412 տրիլիոն դոլարի, մինչդեռ ավելի վաղ հաղորդվում էր 4.4 % աճի մասին։ Երկրորդ եռամսյակում շահույթի աճը կազմել էր ընդամենը 0.2%։ Տարեկան արտահայտությամբ՝ կորպորատիվ շահույթի աճը կազմել է 10.8% (նախնական գնահատականը՝ 10.5%)։

30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
48567
+173
Արծաթ
710.01
-6.11