ԱՄՆ-ում նավթի պաշարներն աճել են 3.6 մլն բարելով՝ կանխատեսումից ավելի
ԱՄՆ-ում նավթի առևտրային պաշարներն անցած շաբաթ ավելացել են 3.602 մլն բարելով: Այս մասին նշվում է երկրի էներգետիկայի նախարարության շաբաթական զեկույցում։
Trading Economics-ի տվյալներով՝ վերլուծաբանները միջինում կանխատեսում էին 1.1 մլն բարելի աճ։
Միևնույն ժամանակ, հունվարի 16-ին ավարտված շաբաթվա ընթացքում բենզինի առևտրային պաշարները աճել են 5.98 մլն բարելով, իսկ դիստիլյատների պաշարները՝ 3.35 մլն բարելով։
Փորձագետները սպասում էին բենզինի պաշարների 1.7 մլն բարելի ավելացման և դիստիլյատների պաշարների 200 հազար բարելի կրճատման։
