Բիզնես

USD BUY - 370.00-1.00 USD SELL - 373.50-0.50
EUR BUY - 433.00-2.00 EUR SELL - 439.50-0.50
OIL:  BRENT - 98.17+3.35 WTI - 89.20+0.69
COMEX:  GOLD - 4754.20-1.09 SILVER - 76.88-3.84
COMEX:  PLATINUM - 2075.90-0.25
LME:  ALUMINIUM - 3557.50-0.20 COPPER - 13275.00-0.54
LME:  NICKEL - 18250.00+0.73 TIN - 50684.00-0.02
LME:  LEAD - 1974.00+0.61 ZINC - 3408.50-1.09
FOREX:  USD/JPY - 159.35+0.25 EUR/GBP - 1.1738-0.30
FOREX:  EUR/USD - 1.1738-0.30 GBP/USD - 1.3508-0.04
STOCKS RUS:  RTSI - 1164.68+1.02
STOCKS US: DOW JONES - 49149.38-0.59 NASDAQ - 24259.96-0.59
STOCKS US: S&P 500 - 7064.01-0.63
STOCKS JAPAN:  NIKKEI - 59349.17+0.89 TOPIX - 3770.38-0.18
STOCKS CHINA:  HANG SENG - 26487.48+0.48 SSEC - 4085.08+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 10498.09-1.05 CAC40 - 8235.72-1.14
STOCKS EUR:  DAX - 24270.87-0.60
21/04/2026  CBA:  USD - 372.59-0.26 GBP - 503.41-0.57
21/04/2026  CBA:  EURO - 438.2-0.68
21/04/2026  CBA:  GOLD - 57662-723 SILVER - 950-0.84
Ֆիլիպ Մորրիս Արմենիա-ն վեցերորդ անգամ ճանաչվել է Հայաստանի լավագույն գործատու
23/01/2026 16:38
Կիսվել

Ֆիլիպ Մորրիս Արմենիա-ն վեցերորդ անգամ ճանաչվել է Հայաստանի լավագույն գործատու

Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ-ը տասներորդ տարին անընդմեջ արժանացել է «Գլոբալ լավագույն գործատու» հավաստագրմանը Top Employers Institute հեղինակավոր կառույցի կողմից։ Այս տասնամյա ճանապարհորդությունը գնահատական է մարդկանց և առաջընթացի, որոնք կերտել են ՖՄԻ-ում աշխատավայրի գերազանցությունը։

Ֆիլիպ Մորրիս Արմենինա-ն վեցերորդ տարին է ճանաչվել է որպես Լավագույն գործատու Top Employers Institute կազմակերպության կողմից։ Հավաստագրումը ևս մեկ անգամ ապացուցում է ՖՄԱ-ի անսասան նվիրվածությունը մարդկանց, մշակույթի և առաջընթացի նկատմամբ։

Top Employers Institute-ի Գործադիր տնօրեն Ադրիան Սելիգմանը նշում է. «2026 թվականի Երկրի լավագույն գործատու-ի հավաստագրին արժանանալն արտացոլում է ՖՄԻ-ի նվիրվածությունը՝ կառուցելու բացառիկ աշխատանքային միջավայր, որը հնարավորություն է տալիս ապահովել բիզնեսի կայուն արդյունավետություն: Մարդկային ռազմավարության և կազմակերպության նպատակների միջև նրանց սերտ համաձայնեցվածությունը՝ զուգորդված անընդհատ կատարելագործվելու ձգտման հետ, ցույց է տալիս ընկերության փոխակերպող գործելակերպի ազդեցությունը: Մենք հպարտ ենք ճանաչել ՖՄԱ-ին Հայաստանում աշխատավայրի ավելի լավ պայմանների ապահովման գործում նշանակալի ներդրման համար»:

«ՖՄԻ-ն պատիվ ունի տասը տարի անընդմեջ ճանաչվել որպես լավագույն գործատու՝ նվաճում, որը ընդգծում է մեր անձնակազմի հետ աշխատանքի որակը և հետևողականությունը համաշխարհային ասպարեզում», – նշել է Ֆրեդ Պատիտուչին, ՖՄԻ-ի Մարդկանց և մշակույթի գծով գլխավոր տնօրենը: «Մենք ձգտում ենք ստեղծել մի միջավայր, որտեղ բոլորը հնարավորություն կունենան աճել, գործել և բարգավաճել: Այս նվաճումը արտացոլում է ամբողջ աշխարհում մեր թիմերի ներդրումն ու նվիրվածությունը: Առաջ նայելով՝ մենք կշարունակենք ներդրումներ կատարել աճի, ներառականության և բարեկեցության մեջ՝ բացառիկ տաղանդներ ներգրավելու և զարգացնելու համար»:  

«Լավագույն գործատու» հավաստագիրը Top Employers Institute-ի կողմից անցկացված անկախ գնահատման արդյունք է, որը ՖՄԱ-ի մայր ընկերությունը՝ Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ-ը ճանաչել է որպես «Գլոբալ լավագույն գործատու» հավաստագիր ստացած 17 միջազգային կազմակերպություններից մեկը։ Բացի այդ, ՖՄԻ-ի դուստր ձեռնարկությունները ճանաչվել են որպես առաջատար գործատուներ Եվրոպայի, Մերձավոր Արևելքի, Աֆրիկայի և Ասիայի/Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի 32 երկրներում։ Այս նվաճումը արտացոլում է ՖՄԻ-ի հանձնառությունը՝ զարգացնելու աճի վրա կենտրոնացած և ներառական մշակույթ, ինչպես նշված է ՖՄԻ ԴՆԹ-ում, որը ընդհանուր արժեքների և վարքագծի վրա կառուցված ներքին մշակութային շրջանակ է․ նպատակն է ապահովել պայամաններ, որպեսզի ՖՄԻ-ի բոլոր աշխատակիցները ամբողջ աշխարհում իրենց զգան անվտանգ, լսված և ներգրավված՝ հստակ նպատակով և պատկանելության ուժեղ զգացումով։

Top Employers Institute նախագիծը հավաստագրում է կազմակերպություններին իրենց ՄՌ Լավագույն փորձի հարցման մասնակցության և արդյունքների հիման վրա: Այս հարցումը ներառում է վեց ՄՌ ոլորտներ, որոնք բաղկացած են 20 թեմաներից, այդ թվում՝ մարդկային ռեսուրսների ռազմավարություն, աշխատանքային միջավայր, ուսուցում, բազմազանություն և ներառում, նպատակ և արժեքներ, բարեկեցություն և այլն:

Top Employers Institute-ը համաշխարհային կառույց է, որը ճանաչում է գերազանցությունը մարդկային պրակտիկաներում։ Top Employers Ծրագի միջոցով մասնակից ընկերությունները կարող են հավաստագրվել և ճանաչվել որպես նախընտրելի գործատու։ Հավաստագրումը շնորհվում է կազմակերպություններին՝ հիմնվելով մասնակցության արդյունքների և Լավագույն ՄՌ պրակտիկաների հարցման վրա, որը ներառում է 20 թեմայից կազմված վեց ՄՌ ոլորտներ, ինչպիսիք են մարդկային ռազմավարությունը, աշխատանքային միջավայրը, տաղանդների ներգրավումը, ուսուցումը, ներառականությունն ու բազմազանությունը և բարեկեցությունը։ Իմացե՛ք ավելին․ Top Employers Institute

Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ-ը սպառողական արտադրանք ներկայացնող առաջատար միջազգային ընկերություն է, որն աշխատում է անծուխ ապագա ապահովելու և երկարաժամկետ զարգացնելու իր պորտֆելը` ներառելով ծխախոտի և նիկոտինի ոլորտից դուրս արտադրանք: Ընկերության ընթացիկ պորտֆելը հիմնականում բաղկացած է սիգարետից և անծուխ արտադրատեսակներից, ներառյալ՝ տաքացնող, բայց այրում չառաջացնող արտադրանք, նիկոտինային բարձիկներ ու վեյփեր։ Մեր անծուխ արտադրանքը հասանելի է ավելի քան 100 շուկաներում, և 2025թ․ հունիսի 30-ի դրությամբ ՖՄԻ-ի գնահատմամբ դրանք օգտագործվում են ավելի քան 41 միլիոն չափահաս սպառողների կողմից ամբողջ աշխարհում, որոնցից շատերը ա նցում են կատարել սիգարետից կամ զգալիորեն նվազեցրել են դրանց սպառումը։  Անծուխ արտադրատեսակների բիզնեսն ապահովել է ՖՄԻ-ի 2025թ․ ամբողջ զուտ եկամուտի 41%-ը։ 2008 թվականից ի վեր ՖՄԻ-ն ավելի քան 14 միլիարդ ԱՄՆ դոլար է ներդրել՝ մշակելու, գիտականորեն հիմնավորելու և առևտրայնացնելու նորարարական անծուխ արտադրանքը չափահասների համար, ովքեր այլապես կշարունակեին ծխել՝ նպատակ ունենալով ամբողջությամբ դադարեցնել ծխախոտի վաճառքը: Սա ներառում է համաշխարհային մակարդակի գիտական ​​գնահատման կարողությունների ձևավորում, հատկապես նախակլինիկական համակարգերի թունաբանության, կլինիկական և վարքային հետազոտությունների, ինչպես նաև հետշուկայական հետազոտությունների ոլորտներում։ Կենսաբանական գիտությունների ոլորտում ամուր հիմքով և զգալի փորձով ՖՄԻ-ն երկարաժամկետ նպատակ ունի ընդլայնվել առողջության և առողջապահության ոլորտներում և նպատակ ունի բարելավել կյանքը՝ ապահովելով անխափան առողջապահական փորձառություններ: «ՖՄԻ», «մենք», «մեր» և «մեզ» հղումները նշանակում են Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ և դրա դուստր ձեռնարկությունները: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.pmi.com և www.pmiscience.com.

Նյութը պատրաստվել է ՖՄԱ հետ հաամտեղ

21/04/2026
դրամ
Դոլար (USD)
372.59
-0.26
Եվրո (EUR)
438.2
-0.68
Ռուբլի (RUR)
4.9652
+0.0064
Լարի (GEL)
138.47
-0.15
57662
-723
Արծաթ
950
-0.84