Հայերի ներուժը. Պարարտ հող նախապատրաստելու ճանապարհին
Ներուժ։ Բառ, որը կազմված է երկու արմատից՝ «ներքին» և «ուժ»։ Այն ապրում է ինքնության խորքում՝ անհատի, ազգի, մշակույթի մեջ։ Դա այն ուժն է, որը դրսևորվում է ճիշտ միջավայրում՝ այնպիսի պայմաններում, որոնք կարող են նպաստել դրա աճին։ Ինչպես սերմը, երբ հայտնվում է պարարտ հողում, աճում ու բարիք է բերում շատերին, այնպես էլ հայերի ներուժը, երբ կա աջակցություն, երբ կան համապատասխան գործիքներ ու կրթություն, երբ գաղափարներն ընդունվում են որպես արժեք, դրսևորվում է՝ բերելով իրական փոփոխությունների։
Հայերն աշխարհում իրենց ստեղծարար, վերլուծական ու կազմակերպչական կարողություններով թողել են խոր ազդեցություն՝ գիտության, արվեստի, բիզնեսի, մշակույթի և բազմաթիվ այլ ոլորտներում։ Պատմականորեն հայերը միշտ հաջողության են հասել, երբ գտնվել են այնպիսի միջավայրում, որտեղ ունեցել են աջակցություն, այնպիսի միջավայրում, որտեղ բարգավաճում են գաղափարները, նորարարությունները, որտեղ կա կրթություն և անհրաժեշտ գործիքներ։ Հենց այդպիսի միջավայրերում են հայերը կարողացել ստեղծել մնայուն արժեքներ, որոնք ժամանակի փոթորիկներում չեն կորցրել իրենց նշանակությունը, և փոխանցել դրանք սերունդներին, կարողացել են համախմբվել ու աշխատել ընդհանուր՝ համամարդկային նպատակների համար։
Հիմա եկել է ժամանակը, որպեսզի բոլորս միասին ստեղծենք նման միջավայր հենց այստեղ՝ Հայաստանում։ Միջավայր, որտեղ նորարարական միտքն ազատ է, կրթությունը՝ ամուր, տեխնոլոգիան՝ հասանելի, և յուրաքանչյուր անհատ զգում է՝ իր ներուժը կարևոր է
ենց հայրենի հողը պետք է դառնա այն պարարտ հողը, որտեղ հայերը կկարողանան բացահայտել և իրացնել իրենց ներուժը։ Այսօր, ավելի քան երբևէ, հայերն ունեն հնարավորություն՝ վերակենդանացնելու այն ուժը, որը միշտ էլ եղել է իրենց ներսում ու սպասել է հարմար պահի՝ դրսևորվելու համար։ Պարզապես պետք է ստեղծել ճիշտ միջավայր՝ մտածելու, սովորելու, ստեղծելու, փորձելու, ձախողելու ու առաջ շարժվելու։ Միջավայր, որտեղ յուրաքանչյուր հայ հնարավորություն կունենա հասնելու իր հնարավորությունների ամենաբարձր կետին՝ միաժամանակ օգտակար լինելով իր հայրենիքին։
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը պատրաստ է աջակցել հայերին այդ ճանապարհին՝ օգնելով ստեղծել այն պարարտ հողը, որը կնպաստի գաղափարների ծաղկմանը, անհատների հզորացմանը, Հայաստանի ծաղկմանը և հայի անգնահատելի ներուժի իրացմանը։
Իրացնենք մեր ներուժը միասին։
Այցելե՛ք potential.am
Բացահայտեք,
Հպարտացեք,
Ոգեշնչվեք։
