ԵՄ-ն և Հնդկաստանը մոտեցել են ազատ առևտրի համաձայնագրի կնքմանը
ԵՄ-ն ու Հնդկաստանը շատ մոտ են ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունների հաջող ավարտին: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի առևտրի հարցերով ներկայացուցիչ Մարոշ Շեֆչովիչը։
«Վստահորեն կարող եմ ասել, որ մենք մոտենում ենք մեր ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունների հաջող ավարտին», – Հնդկաստանում ընթացող բանակցություններից գրել է Շեֆչովիչը X սոցիալական ցանցում։
Ծրագրում է, որ համաձայնագիրը կարող է ստորագրվել արդեն հաջորդ շաբաթ։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հունվարին ավելի վաղ այդ համաձայնագիրն անվանել էր «սպառողների ընդգրկման առումով պատմականորեն աննախադեպ»։
