Բիզնես

USD BUY - 377.00+0.00 USD SELL - 380.50+0.00
EUR BUY - 445.00+3.00 EUR SELL - 450.00+2.00
OIL:  BRENT - 66.15-0.21 WTI - 61.27+0.33
COMEX:  GOLD - 4936.00-0.81 SILVER - 108.52+7.52
COMEX:  PLATINUM - 2883.60+5.19
LME:  ALUMINIUM - 3115.00+0.00 COPPER - 12810.00+0.00
LME:  NICKEL - 17996.00+0.00 TIN - 51417.00+0.00
LME:  LEAD - 2022.00+0.00 ZINC - 3175.50+0.00
FOREX:  USD/JPY - 153.64-1.29 EUR/GBP - 1.1854+0.25
FOREX:  EUR/USD - 1.1854+0.25 GBP/USD - 1.3669+0.21
STOCKS RUS:  RTSI - 1152.34+0.49
STOCKS US: DOW JONES - 49098.71-0.58 NASDAQ - 23501.24+0.28
STOCKS US: S&P 500 - 6915.61+0.03
STOCKS JAPAN:  NIKKEI - 52885.25-1.79 TOPIX - 3552.49-2.13
STOCKS CHINA:  HANG SENG - 26765.52+0.06 SSEC - 4132.61-0.09
STOCKS EUR:  FTSE100 - 10143.44-0.07 CAC40 - 8143.05-0.07
STOCKS EUR:  DAX - 24900.71+0.18
26/01/2026  CBA:  USD - 378.86-0.21 GBP - 517.9+5.17
26/01/2026  CBA:  EURO - 449.33+4.49
26/01/2026  CBA:  GOLD - 60248+1358 SILVER - 1205.9+67.8
Արցախ Միությունը ձևավորել է արցախյան բիզնեսների տեղեկատվական շտեմարան
26/01/2026 17:56
Կիսվել

Արցախ Միությունը ձևավորել է արցախյան բիզնեսների տեղեկատվական շտեմարան

Արցախ Միությունը, Իզմիրլյան հիմնադրամի համաֆինանսավորմամբ, ձևավորել է արցախյան տեղահանված ձեռներեցների տեղեկատվական շտեմարան։ Ծրագրի նպատակն է, բացի բիզնես կարողությունների զարգացումից, բարձրացնել արցախյան բիզնեսների տեսանելիությունը և նպաստել նրանց տնտեսական զարգացմանը։

Ծրագրի շրջանակներում, որպես լրացուցիչ գործնական աջակցություն՝ հունվարի 18-ին կայացած «Մենք կանք» կրթամշակութային միջոցառման շրջանակում Արցախ Միությունը ֆինանսավորել է իր շահառու 7 փոքր ձեռնարկությունների մասնակցությունը։ Տրամադրված տաղավարների շնորհիվ ձեռներեցները հնարավորություն են ստացել ներկայացնելու իրենց արտադրանքներն ու հաստատելու նոր գործարար կապեր։

Մասնակից ձեռներեց Սրբուհի Վանյանը, կարևորելով նման հարթակների դերը, նշել է. «Մեզ՝ փոքր արտադրողներիս համար, սա սեփական արտադրանքը գնորդին հասցնելու հրաշալի առիթ էր։ Շատ նորաստեղծ բիզնեսների համար նման ցուցահանդեսները հաճախ հասանելի չեն բարձր վարձավճարների պատճառով։ Անվճար տաղավարի տրամադրումը հնարավորություն տվեց ոչ միայն վաստակել, այլև գտնել նոր գործընկերներ և վերլուծել զարգացման հեռանկարները»։

Ձևավորվող համապարփակ շտեմարանը դառնալու է հիմնական հարթակը, որի միջոցով արցախցի ձեռներեցները պարբերաբար տեղեկություններ կստանան՝

  • Դոնոր կազմակերպությունների աջակցության ծրագրերի մասին.

  • Մասնագիտական վերապատրաստումների և դասընթացների հնարավորությունների վերաբերյալ.

  • Տեղական և միջազգային ցուցահանդեսներին մասնակցության հրավերների մասին:

Շտեմարանին կարելի է ծանոթանալ և գրանցվել այնտեղ հետևյալ հղումով՝ https://artsakhunion.org/hy/Artsakh-business-database

26/01/2026
դրամ
Դոլար (USD)
378.86
-0.21
Եվրո (EUR)
449.33
+4.49
Ռուբլի (RUR)
4.9531
-0.0353
Լարի (GEL)
140.57
-0.23
60248
+1358
Արծաթ
1205.9
+67.8