Տնտեսական

USD BUY - 377.00+0.00 USD SELL - 380.50+0.00
EUR BUY - 450.00+5.00 EUR SELL - 454.00+4.00
OIL:  BRENT - 69.30+2.17 WTI - 64.07+2.15
COMEX:  GOLD - 5538.20+9.02 SILVER - 116.96+10.84
COMEX:  PLATINUM - 2725.50+1.80
LME:  ALUMINIUM - 3207.00+0.58 COPPER - 13006.50-1.46
LME:  NICKEL - 18169.00-1.91 TIN - 54878.00+1.19
LME:  LEAD - 2020.00-0.88 ZINC - 3351.00+0.25
FOREX:  USD/JPY - 153.02+0.14 EUR/GBP - 1.1977-0.15
FOREX:  EUR/USD - 1.1977-0.15 GBP/USD - 1.3818+0.15
STOCKS RUS:  RTSI - 1151.60+0.61
STOCKS US: DOW JONES - 49015.60+0.02 NASDAQ - 23857.45+0.17
STOCKS US: S&P 500 - 6978.03-0.01
STOCKS JAPAN:  NIKKEI - 53358.71+0.90 TOPIX - 3535.49-0.48
STOCKS CHINA:  HANG SENG - 27826.91+3.97 SSEC - 4151.24+0.45
STOCKS EUR:  FTSE100 - 10154.43-0.52 CAC40 - 8066.68-1.06
STOCKS EUR:  DAX - 24822.79-0.29
26/01/2026  CBA:  USD - 378.86-0.21 GBP - 517.9+5.17
26/01/2026  CBA:  EURO - 449.33+4.49
26/01/2026  CBA:  GOLD - 60248+1358 SILVER - 1205.9+67.8
ՕՊԵԿ+-ի պատվիրակները չեն բացառել մարտին գործող արտադրական ծրագրի պահպանումը
29/01/2026 11:43
Կիսվել

ՕՊԵԿ+-ի պատվիրակները չեն բացառել մարտին գործող արտադրական ծրագրի պահպանումը

ՕՊԵԿ+-ի նավթի արդյունահանման կամավոր սահմանափակումներին մասնակցող ութ երկրներ, ամենայն հավանականությամբ, կպահպանեն մարտ ամսվա համար գործող արտադրական ծրագիրը։ Այդ մասին հայտնել է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով չորս անանուն պատվիրակների։ Համապատասխան առցանց հանդիպումը նախատեսված է առաջիկա կիրակի՝ փետրվարի 1-ին։

«Նրանց կարծիքով՝ դաշինքի քաղաքականությունը կմնա անփոփոխ, թեև նրանցից երկուսը հավելել են, որ անդամների միջև քննարկումները դեռ չեն սկսվել», – գրում է գործակալությունը։

Այսպիսով, մարտին արդյունահանման ցուցանիշները կրկին կսահմանվեն դեկտեմբերին գործող քվոտաների մակարդակով։ Միաժամանակ մի շարք երկրների համար դեռ շարունակում են գործել փոխհատուցման գրաֆիկները՝ նախորդ ամիսներին արտադրության գերազանցման համար։

ՕՊԵԿ+-ի ութ երկրները (Սաուդյան Արաբիա, Ռուսաստան, Իրաք, ԱՄԷ, Քուվեյթ, Ղազախստան, Ալժիր և Օման) կիրառել էին սահմանափակումների երկու փաթեթ՝ օրական 2.2 մլն բարել և 1.65 մլն բարել ծավալով։ Վերջին սահմանափակումների փաթեթը սկզբնապես նախատեսված էր գործելու մինչև 2026 թվականի վերջը, սակայն սեպտեմբերին, այն բանից հետո, երբ շուկա վերադարձվեցին օրական 2.2 մլն բարելի սահմանափակումները, «կամավորները» սկսեցին արագացված տեմպերով վերականգնել նաև օրական 1.65 մլն բարելի սահմանափակումները․ հոկտեմբերին, նոյեմբերին և դեկտեմբերին, ամեն ամիս՝ 137 հազար բարելով։ Դրանից հետո նրանք դադարեցրել են արտադրության ավելացումը 2026 թվականի առաջին եռամսյակի ընթացքում։

Ավելի վաղ ՕՊԵԿ-ն ընդգծել էր, որ «ութնյակի» նախարարները մտադիր են գործել ճկուն կերպով և շուկայի իրավիճակից կախված պատրաստ են «մասամբ կամ ամբողջությամբ» վերականգնել արդյունահանման սահմանափակումները՝ ինչպես օրական 1.65 մլն բարելի, այնպես էլ արդեն ամբողջությամբ շուկա վերադարձված օրական 2.2 մլն բարելի ծավալով։

26/01/2026
դրամ
Դոլար (USD)
378.86
-0.21
Եվրո (EUR)
449.33
+4.49
Ռուբլի (RUR)
4.9531
-0.0353
Լարի (GEL)
140.57
-0.23
60248
+1358
Արծաթ
1205.9
+67.8