Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 399.00-2.00 EUR SELL - 401.50-2.00
OIL:  BRENT - 91.64-0.84 WTI - 85.61-1.14
COMEX:  GOLD - 3987.50-0.83 SILVER - 51.88+1.53
COMEX:  PLATINUM - 1537.30-1.73
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 159.73+0.56 EUR/GBP - 1.107-0.83
FOREX:  EUR/USD - 1.107-0.83 GBP/USD - 1.3255-0.67
STOCKS RUS:  RTSI - 949.22+1.42
STOCKS US: DOW JONES - 52486.49+0.49 NASDAQ - 25466.19+1.60
STOCKS US: S&P 500 - 7619.38+1.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10835.47+0.78 CAC40 - 8332.87+0.66
STOCKS EUR:  DAX - 26662.77+1.20
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
Meta-ի զուտ շահույթը չորրորդ եռամսյակում աճել է 9%-ով, հասույթը՝ 24%-ով
29/01/2026 18:52
Կիսվել

Meta-ի զուտ շահույթը չորրորդ եռամսյակում աճել է 9%-ով, հասույթը՝ 24%-ով

2025 թվականի չորրորդ եռամսյակում 9%-ով ավելացել է ամերիկյան Meta Platforms ընկերության զուտ շահույթը, իսկ հասույթն աճել է 24%-ով։ Երկու ցուցանիշներն էլ գերազանցել են շուկայի կանխատեսումները։

Ինչպես նշվում է ընկերության մամուլի հաղորդագրությունում, հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին զուտ շահույթը կազմել է 22.768 մլրդ դոլար, կամ 8.88 դոլար՝ մեկ բաժնետոմսի հաշվով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 20.838 մլրդ դոլարի, կամ 8.02 դոլար՝ մեկ բաժնետոմսի դիմաց։

Meta-ի եռամսյակային հասույթն աճել է մինչև 59.893 մլրդ դոլար՝ մեկ տարի առաջ գրանցված 48.385 մլրդ դոլարից։

FactSet-ի կողմից հարցված վերլուծաբանները միջինում ակնկալում էին 8.21 դոլար զուտ շահույթ՝ մեկ բաժնետոմսի հաշվով՝ 58.46 մլրդ դոլար հասույթի պայմաններում։

IDram

Meta-ի հավելվածներում գովազդային հաղորդագրությունների դիտումների քանակն աճել է 18%-ով, իսկ գովազդի միջին սակագները՝ 6%-ով։ Գովազդից ստացված եկամուտները չորրորդ եռամսյակում աճել են մինչև 58.137 մլրդ դոլար՝ նախորդ տարվա 46.783 մլրդ դոլարից։

Ընկերության ծառայություններում (Facebook, Instagram, Messenger և WhatsApp) օրական ակտիվ օգտատերերի միջին թիվը դեկտեմբերին կազմել է 3.58 մլրդ, ինչը 7%-ով բարձր է նախորդ տարվա ցուցանիշից։

Meta-ի կանխատեսման համաձայն՝ 2026 թվականի առաջին եռամսյակում ընկերության հասույթը կկազմի 53.5-56.5 մլրդ դոլար (շուկայի կոնսենսուս-կանխատեսումը՝ 51.4 մլրդ դոլար)։

2026 թվականին կապիտալ ծախսերը սպասվում են 115-135 մլրդ դոլարի միջակայքում, ինչը մոտ 20%-ով գերազանցում է վերլուծաբանների գնահատականները։ 2025 թվականին ընկերության կապիտալ ծախսերը կազմել են 72.22 մլրդ դոլար։

Չորրորդ եռամսյակում ընկերությունը չի իրականացրել սեփական բաժնետոմսերի հետգնում, սակայն վճարել է 1.34 մլրդ դոլար` դիվիդենդների տեսքով։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85