Տնտեսական

USD BUY - 366.50+0.00 USD SELL - 369.00+0.00
EUR BUY - 416.00+1.00 EUR SELL - 422.00+1.00
OIL:  BRENT - 73.95+1.96 WTI - 70.63+1.85
COMEX:  GOLD - 4030.50+1.06 SILVER - 58.35+0.52
COMEX:  PLATINUM - 1587.00+0.95
LME:  ALUMINIUM - 3232.50-4.83 COPPER - 13371.00-1.65
LME:  NICKEL - 17172.00-2.32 TIN - 51154.00-4.01
LME:  LEAD - 1934.00-1.02 ZINC - 3492.00-1.81
FOREX:  USD/JPY - 161.71+0.00 EUR/GBP - 1.1363-0.03
FOREX:  EUR/USD - 1.1363-0.03 GBP/USD - 1.3187+0.08
STOCKS RUS:  RTSI - 940.15-0.53
STOCKS US: DOW JONES - 51920.62+0.14 NASDAQ - 25358.60-0.46
STOCKS US: S&P 500 - 7357.49-0.01
STOCKS JAPAN:  NIKKEI - 69360.88-4.15 TOPIX - 3963.36-1.32
STOCKS CHINA:  HANG SENG - 22671.86-1.76 SSEC - 4027.26-2.26
STOCKS EUR:  FTSE100 - 10529.89+0.65 CAC40 - 8431.61+0.55
STOCKS EUR:  DAX - 24994.83+1.03
26/06/2026  CBA:  USD - 368.12-0.14 GBP - 486.69+1.8
26/06/2026  CBA:  EURO - 419.84+2.09
26/06/2026  CBA:  GOLD - 47363-286 SILVER - 678.93-38.56
Տնտեսական ակտիվության ցուցանիշի աճի տեմպի անկումը շարունակվում է
21/10/2013 15:46
Կիսվել

Տնտեսական ակտիվության ցուցանիշի աճի տեմպի անկումը շարունակվում է

Տնտեսական ակտիվության ցուցանիշի աճի տեմպի անկումը շարունակում է: Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մեր երկրում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 3.2%-ով:

Նշենք, որ հունվար-օգոստոսին գրանցվել էր  տնտեսական ակտիվության ցուցանիշի 3,8%, հունվար-հուլիսին՝ 4%, առաջին կիսամյակի արդյունքներով՝ 4,4%, հունվար-մայիսին՝ 5.3%, հունվար-ապրիլին՝ 7.4%, առաջին եռամսյակի արդյունքներով՝ 8.7% աճ:

Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝  հաշվետու ինն ամիսներին աճը հիմնական ապահովել են արդյունաբերության, գյուղատնտեսության և ծառայությունների ոլորտները:

Այսպես, հունվար-սեպտեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մեր երկրում արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 7.0%-ով և կազմել 874,6 մլրդ ՀՀ դրամ: Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալն աճել է 5.5%-ով և կազմել 663.4 մլրդ ՀՀ դրամ: Բնակչությանը մատուցված ծառայությունների ընդհանուր ծավալը կազմել է 740,7 մլրդ ՀՀ դրամ՝ տարեկան կտրվածքով աճելով 2.8%-ով:

Հաշվետու ամիսներին հանրապետությունում առևտրի շրջանառությունն աճել է 2.1%-ով և կազմել 1546 3 մլրդ ՀՀ դրամ:

Շինարարության ոլորտը շարունակում է մնալ ճգնաժամային. հաշվետու ամիսների արդյունքներով շինարարության համախառն ծավալը կազմել է 244,9 մլրդ ՀՀ դրամ՝ գրանցելով շուրջ 9,2% անկում:

Նշենք նաև, որ ընթացիկ տարվա առաջին ինն ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մեր երկրում գնաճը կազմել է 5.6%, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը կազմել է 104.8%:

26/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.12
-0.14
Եվրո (EUR)
419.84
+2.09
Ռուբլի (RUR)
4.7383
-0.1271
Լարի (GEL)
139.18
+0.12
47363
-286
Արծաթ
678.93
-38.56