Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 365.50+0.00
EUR BUY - 420.50-0.50 EUR SELL - 427.00-1.00
OIL:  BRENT - 92.50-1.18 WTI - 85.46-1.84
COMEX:  GOLD - 4640.80+0.36 SILVER - 68.12-1.94
COMEX:  PLATINUM - 1864.30-1.66
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 159.35+0.28 EUR/GBP - 1.1659-0.17
FOREX:  EUR/USD - 1.1659-0.17 GBP/USD - 1.3628-0.06
STOCKS RUS:  RTSI - 783.40-3.41
STOCKS US: DOW JONES - 53417.16+0.26 NASDAQ - 25980.19-0.76
STOCKS US: S&P 500 - 7652.86-0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 65856.43+0.50 TOPIX - 4093.67+0.50
STOCKS CHINA:  HANG SENG - 25511.10-0.02 SSEC - 3889.44+0.19
STOCKS EUR:  FTSE100 - 10854.32+0.35 CAC40 - 8453.01-0.37
STOCKS EUR:  DAX - 26106.60-0.11
25/08/2026  CBA:  USD - 364.6-0.78 GBP - 497.06-0.81
25/08/2026  CBA:  EURO - 425.2-1.02
25/08/2026  CBA:  GOLD - 54669+842 SILVER - 805.55-11
Օտարերկրյա զբոսաշրջիկները 2025 թվականին Վրաստանում ծախսել են 15 մլրդ լարի
02/02/2026 13:30
Կիսվել

Օտարերկրյա զբոսաշրջիկները 2025 թվականին Վրաստանում ծախսել են 15 մլրդ լարի

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2025 թվականին Վրաստանի տարածքում արձանագրվել է միջազգային ոչ ռեզիդենտների 7.8 մլն մուտք, ինչը 5.9%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։ Մուտքերի ամենամեծ բաժինը՝ 43.6%-ը բաժին է ընկել 31-50 տարեկան զբոսաշրջիկներին։

Այդ թվից միջազգային այցելությունների քանակը կազմել է 6.9 մլն, ինչը 6.2%-ով ավելի է 2024 թվականի ցուցանիշից։

Միևնույն ժամանակ, 2025 թվականին միջազգային այցելուների թիվը հասել է 5.8 մլն-ի, ինչը 7%-ով գերազանցում է նախորդ տարվա մակարդակը։ Հաշվետու ժամանակահատվածում միջազգային այցելուները կատարել են 5.5 մլն զբոսաշրջային այց, ինչը 8.4%-ով ավելի է 2024 թվականի համեմատ։ Միջազգային այցելուների 80.6%-ը եղել են բացառապես զբոսաշրջիկներ, էքսկուրսանտների բաժինը կազմել է 15.4%, իսկ այցելուների 3.9%-ը եղել են միաժամանակ թե զբոսաշրջիկներ, թե էքսկուրսանտներ։

Գերատեսչության տվյալներով՝ 2025 թվականին այցելուների ամենամեծ թիվը՝ 1.3 մլն մարդ ժամանել է Ռուսաստանի Դաշնությունից, ինչը կազմում է այցելուների ընդհանուր թվի 23.2%-ը։ Երկրորդ տեղում է Թուրքիան՝ 16.9% բաժնով, երրորդում՝ Հայաստանը՝ 11.9% բաժնով։ Համապատասխանաբար, ամենամեծ թվով այցեր իրականացրել են Ռուսաստանի (1.6 մլն), Թուրքիայի (1.2 մլն) և Հայաստանի (0.9 մլն) քաղաքացիները։

Այցելուների մեծ մասը (46.4%) պատկանում էր 31-50 տարեկան տարիքային խմբին, կանայք կազմել են այցելուների ընդհանուր թվի 43%-ը։

Անցյալ տարի այցերի ամենամեծ բաժինը (50.3%) կապված էր հանգստի, զվարճանքի և վերականգնման հետ։

Այցելությունների մեծ մասը բաժին է ընկել Թբիլիսիին և Աջարիային՝ համապատասխանաբար 3.8 մլն և 2,7 մլն այց։ Մեկ այցի ընթացքում գիշերակացների միջին քանակը կազմել է 5.6 գիշեր, ինչը 1.6%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը (5.5 գիշեր)։ Այցերի 78.4%-ը եղել է կրկնակի։

2025 թվականին այցերի ընթացքում կատարված ծախսերը կազմել են 15 մլրդ լարի, ինչը 5.1%-ով ավելի է նախորդ տարվա համեմատ։ Մեկ այցի միջին ծախսերը 2024 թվականի համեմատ նվազել են 1.1%-ով և կազմել 2 187.3 լարի։

25/08/2026
դրամ
Դոլար (USD)
364.6
-0.78
Եվրո (EUR)
425.2
-1.02
Ռուբլի (RUR)
4.3204
-0.0429
Լարի (GEL)
139.38
-0.63
54669
+842
Արծաթ
805.55
-11