Բիզնես

USD BUY - 377.00-1.00 USD SELL - 380.00+0.00
EUR BUY - 446.00-1.00 EUR SELL - 451.50-1.50
OIL:  BRENT - 65.80-5.77 WTI - 61.69-6.16
COMEX:  GOLD - 4635.60-5.00 SILVER - 77.62-8.43
COMEX:  PLATINUM - 2014.20-7.53
LME:  ALUMINIUM - 3144.00-2.31 COPPER - 13157.50-3.38
LME:  NICKEL - 17954.00-2.26 TIN - 51955.00-5.68
LME:  LEAD - 2009.00-0.25 ZINC - 3402.00-0.29
FOREX:  USD/JPY - 154.91+0.10 EUR/GBP - 1.1854+0.08
FOREX:  EUR/USD - 1.1854+0.08 GBP/USD - 1.3692+0.03
STOCKS RUS:  RTSI - 1157.53-0.15
STOCKS US: DOW JONES - 48892.47-0.36 NASDAQ - 23461.82-0.94
STOCKS US: S&P 500 - 6939.03-0.43
STOCKS JAPAN:  NIKKEI - 53322.85-0.10 TOPIX - 3566.32+0.59
STOCKS CHINA:  HANG SENG - 27387.11-2.08 SSEC - 4117.95-0.96
STOCKS EUR:  FTSE100 - 10223.54+0.51 CAC40 - 8126.53+0.68
STOCKS EUR:  DAX - 24538.81+0.94
30/01/2026  CBA:  USD - 378.64-0.46 GBP - 520.55-1.93
30/01/2026  CBA:  EURO - 451.38-1.34
30/01/2026  CBA:  GOLD - 65798+1115 SILVER - 1442+67.2
Մալդիվների փաթեթներ ու Apple սարքեր՝ Բիբլոս Բանկ Արմենիայի հավատարիմ հաճախորդներին
02/02/2026 15:51
Կիսվել

Մալդիվների փաթեթներ ու Apple սարքեր՝ Բիբլոս Բանկ Արմենիայի հավատարիմ հաճախորդներին

Հունվարի 30-ին ամփոփվեց Բիբլոս Բանկ Արմենիայի Mastercard քարտապանների համար կազմակերպված «Շահելու հերթը քոնն է» արշավը։

Ակցիայի 12 հաղթողները հատուկ իրենց համար կազմակերպված գեղեցիկ միջոցառման ընթացքում ստացան իրենց շահած մրցանակները՝ դեպի Մալդիվներ 4 փաթեթ՝ յուրաքանչյուրը 2 անձի համար, 4 MacBook Air և 4 iPhone 17։

Արշավին մասնակցելու համար Բանկի Mastercard քարտապանները պետք է օգոստոսի 25-ից մինչև դեկտեմբերի 31-ը կատարեին առնվազն 1,500,000 դրամի անկանխիկ գնումներ իրենց Mastercard քարտով։ Հաղթողներն ընտրվել էին պատահականության սկզբունքով՝ Բանկի պաշտոնական ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում։

Մրցանակների հանձնման արարողությունը կայացավ Բանկի ու Mastercard-ի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ ջերմ շնորհավորանքների և էմոցիաների մթնոլորտում։

«Բիբլոս Բանկ Արմենիայի բոլոր արշավների կենտրոնում մեր հաճախորդներն են։ Հենց այդ պատճառով է, որ ժամանակ առ ժամանակ կանգ ենք առնում, ինչպես, օրինակ, այսօր, որպեսզի շնորհակալություն հայտնենք նրանց։ Մենք ամեն ինչ նկատում ենք։ Նկատում ենք նրանց վստահությունը, նրանց հավատարմությունը, նաև լսում ենք նրանց կարծիքներն ու շարունակաբար բարելավում մեր ծառայությունները»,- միջոցառման ժամանակ նշեց Բիբլոս Բանկ Արմենիայի սպառողական գործառնությունների վարչության ղեկավար Արթուր Փալիկյանը։

«Mastercard-ի անունից ցանկանում եմ անկեղծ շնորհակալություն հայտնել բոլոր քարտապաններին, ովքեր մասնակցել են այս արշավին և վստահել իրենց ամենօրյա վճարումները և ֆինանսական փորձառությունները Բիբլոս Բանկ Արմենիային և Mastercard-ին։ Մեր քարտապանների ընտրությունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ անվտանգ, հարմար և նորարարական վճարումները կարող են բացել նոր հնարավորություններ՝ անգամ ճանապարհ դեպի Մալդիվներ կամ տեխնոլոգիական երազանքներ։ Mastercard-ի համար սա պարզապես արշավ չէ, այլ մեր շարունակական հանձնառության հերթական դրսևորումը՝ առաջարկել ավելին, քան պարզապես վճարում»,- ասաց Հայաստանում Mastercard-ի ներկայացուցիչ Արսենյա Էլչյանը։

Բիբլոս Բանկ Արմենիայի հաճախորդների համար պարբերաբար մշակվում են արշավներ ու առաջարկներ, իսկ ծառայությունները մշտապես համապատասխանեցվում են նրանց կարիքներին։

30/01/2026
դրամ
Դոլար (USD)
378.64
-0.46
Եվրո (EUR)
451.38
-1.34
Ռուբլի (RUR)
4.9828
-0.0159
Լարի (GEL)
140.77
-0.13
65798
+1115
Արծաթ
1442
+67.2