
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա. Արտարժույթի շուկա և վարկային ռեսուրսներ 21/10/13
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հոկտեմբերի 21-ին, բորսայում կայացել է 2810000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 405.58 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 405.50 դրամ:
Միևնույն ժամանակ, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կայացել է 17 գործարք: Գործարքների ընդհանուր ծավալը կազմել է 22250000000 դրամ: Բացման տոկոսադրույքը կազմել է 8.90%, փակմանը` 8.80%, առավելագույնը` 8.90%, նվազագույնը` 8.80%: Տարեկան միջին կշռված տոկոսադրույքը կազմել է 8.8156%: