Տնտեսական

USD BUY - 364.00-0.50 USD SELL - 367.00+0.00
EUR BUY - 415.00-1.00 EUR SELL - 421.00+0.00
OIL:  BRENT - 85.08+0.38 WTI - 79.86+0.39
COMEX:  GOLD - 3990.10-1.00 SILVER - 55.45-2.91
COMEX:  PLATINUM - 1612.60-3.99
LME:  ALUMINIUM - 3169.50+0.96 COPPER - 13541.00+0.42
LME:  NICKEL - 16766.00+0.15 TIN - 52598.00-0.99
LME:  LEAD - 1868.50-1.48 ZINC - 3566.00-1.38
FOREX:  USD/JPY - 162.38+0.18 EUR/GBP - 1.1436-0.27
FOREX:  EUR/USD - 1.1436-0.27 GBP/USD - 1.3461-0.53
STOCKS RUS:  RTSI - 813.43-4.68
STOCKS US: DOW JONES - 52552.97-0.20 NASDAQ - 25881.95-1.47
STOCKS US: S&P 500 - 7533.77-0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 64141.12-4.03 TOPIX - 3919.21-2.72
STOCKS CHINA:  HANG SENG - 24562.24-1.78 SSEC - 3764.15-3.05
STOCKS EUR:  FTSE100 - 10572.24+0.54 CAC40 - 8377.86-0.05
STOCKS EUR:  DAX - 24915.49-0.34
17/07/2026  CBA:  USD - 366.85+0.28 GBP - 492.79-2.19
17/07/2026  CBA:  EURO - 419.24-0.85
17/07/2026  CBA:  GOLD - 47102-773 SILVER - 666.39-16.58
2025թ.-ի նոյեմբերի դրությամբ Հայաստանում զբաղվածների ամենամեծ թիվը մեծածախ և մանրածախ առևտրում է
03/02/2026 11:29
Կիսվել

2025թ.-ի նոյեմբերի դրությամբ Հայաստանում զբաղվածների ամենամեծ թիվը մեծածախ և մանրածախ առևտրում է

ՀՀ վիճակագրական կոմիտեի տրամադրած տվյալների համաձայն 2025թ. նոյեմբերի դրությամբ Հայաստանում աշխատողների թվաքանակը կազմել է 813,197 մարդ, այդ թվում 224,496 պետական և 588,701 ոչ պետական աշխատողներ։ Նշենք, որ աշխատողների թվաքանակի 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է 3.3% աճ։

Աշխատողների թվաքանակն ըստ տնտեսության ինստիտուցիոնալ հատվածների և տնտեսական գործունեության տեսակների հետևյալն է՝

Հայաստանում 2025թ. նոյեմբերին ամենամեծ աշխատողների թվաքանակը եղել է մեծածախ և մանրածախ առևտրի, ավտոմեքենաների և մոտոցիկլների նորոգման ոլորտում, որտեղ զբաղված է 140,418 աշխատակից, որից բոլորը ոչ պետական։

Հաջորդում է կրթության ոլորտը, որտեղ զբաղվածների թիվը 129,086 է, որից պետական՝ 116,380, ոչ պետական՝ 12,706։

Մշակող արդյունաբերություն՝ 94,778 զբաղված, որից բոլորը ոչ պետական։

Առողջապահություն և բնակչության սոցիալական սպասարկում՝ 55,340 զբաղված, որից պետական՝ 27,524, ոչ պետական՝ 27,816։

Տեղեկատվություն և կապ՝ 45,622 աշխատակից, որից պետական՝ 2,212, ոչ պետական՝ 43,410։ Մասնավորապես տեղեկատվական տեխնոլոգիաներ՝ 32,846 աշխատակից, որից պետական՝ 445, ոչ պետական՝ 32,401։

Կացության և հանրային սննդի կազմակերպում՝ 42,409 զբաղված, որից բոլորը ոչ պետական։

Շինարարություն՝ 43,082 զբաղված, որից պետական՝ 280, ոչ պետական՝ 42,802։

Պետական կառավարում և պաշտպանություն, պարտադիր սոցիալական ապահովություն՝ 42,128 զբաղված, որից բոլորը պետական։

Սպասարկման այլ ծառայություններ՝ 31,834 աշխատակից, որից պետական՝ 355, ոչ պետական՝ 31,479։

Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն՝ 29,346 աշխատակից, որից պետական՝ 7,087, ոչ պետական՝ 22,259։ Մասնավորապես գիտական հետազոտություններ և մշակումներ՝ 6,450 զբաղված, որից պետական՝ 5,483, ոչ պետական՝ 967։

Ֆինանսական և ապահովագրական գործունեություն՝ 26,238 զբաղված, որից պետական՝ 886, ոչ պետական՝ 25,352։

Մշակույթ, զվարճություններ և հանգիստ՝ 24,777 աշխատակից, որից պետական՝ 9,963, ոչ պետական՝ 14,814։

Վարչարարական և օժանդակ գործունեություն՝ 24,998 զբաղված, որից պետական՝ 4,047, ոչ պետական՝ 20,951։

Փոխադրումներ և պահեստային տնտեսություն՝ 23,018 աշխատակից, որից պետական՝ 6,296, ոչ պետական՝ 16,722։

Էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում՝ 17,542 աշխատակից, որից պետական՝ 1,534, ոչ պետական՝ 16,008։

Հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում՝ 13,474 զբաղված, որից բոլորը ոչ պետական։

Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն և ձկնորսություն՝ 12,890 զբաղված, որից պետական՝ 1,275, որ պետական՝ 11,615։

Անշարժ գույքի հետ կապված գործունեություն՝ 9,115 աշխատակից, որից պետական՝ 642, ոչ պետական՝ 8,473։

Ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում՝ 7,102 զբաղված, որից պետական՝ 3,887, ոչ պետական՝ 3,215։

17/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.85
+0.28
Եվրո (EUR)
419.24
-0.85
Ռուբլի (RUR)
4.6649
+0.0006
Լարի (GEL)
139.43
+0.13
47102
-773
Արծաթ
666.39
-16.58