Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50-0.50
EUR BUY - 415.00+0.00 EUR SELL - 419.50+0.00
OIL:  BRENT - 103.37-0.55 WTI - 100.30-0.88
COMEX:  GOLD - 4385.90+0.59 SILVER - 66.94+2.25
COMEX:  PLATINUM - 1806.40+0.39
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 156.85-0.12 EUR/GBP - 1.1483+0.02
FOREX:  EUR/USD - 1.1483+0.02 GBP/USD - 1.3393+0.22
STOCKS RUS:  RTSI - 852.33+1.67
STOCKS US: DOW JONES - 51682.64-0.18 NASDAQ - 26522.55+0.39
STOCKS US: S&P 500 - 7650.50+0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+1.38 TOPIX - 4091.14-0.07
STOCKS CHINA:  HANG SENG - 24750.78+0.60 SSEC - 3911.87+0.94
STOCKS EUR:  FTSE100 - 10659.13-1.45 CAC40 - 8065.02-1.49
STOCKS EUR:  DAX - 25304.06-1.60
18/09/2026  CBA:  USD - 363.44-0.06 GBP - 485.52-1.02
18/09/2026  CBA:  EURO - 417.05-0.18
18/09/2026  CBA:  GOLD - 51041+458 SILVER - 749.29-7.37
Վարչապետը մասնակցել է «Հայաստանը որպես իրականացվող հնարավորությունների երկիր» ծրագրի շրջանակում անցկացվող հանդիպմանը
22/10/2013 15:06
Կիսվել

Վարչապետը մասնակցել է «Հայաստանը որպես իրականացվող հնարավորությունների երկիր» ծրագրի շրջանակում անցկացվող հանդիպմանը

Կառավարության Մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկա է գտնվել «Ֆինանսաբանկային կենտրոն» հիմնադրամի կողմից կազմակերպվող «Հայաստանը որպես իրականացվող հնարավորությունների երկիր» ծրագրի շրջանակում անցկացվող հերթական հանդիպմանը: Միջոցառման հյուրը Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Փիլիսոփայության ինստիտուտի փոխտնօրեն, «Ռոսատոմ» ատոմային էներգիայի պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի խորհրդական, Գ.Պ. Շչեդրովիցկու անվան Զարգացման ինստիտուտի նախագահ Պյոտր Շչեդրովիցկին էր, ով հանդես է եկել «Համաշխարհային տնտեսության տեխնոլոգիական զարգացման հեռանկարները» թեմայով զեկույցով:

ՀՀ կառավարության ղեկավարը բարձր է գնահատել Պյոտր Շչեդրովիցկու գործունեությունը որպես ճանաչված փիլիսոփա և մեթոդաբան, ով ՀՀ և ՌԴ մեթոդաբանական շարժման սերտ համագործակցության շրջանակում արդեն քանիցս այցելել է մեր երկիր:

«Դեռևս 1989թ. Հայաստանի Հանրապետությունում հիմնադրվեց մեթոդաբանական շարժումը, որի ակունքներում կանգնած էր նաև Շչեդրովիցկիի հայրը՝ հայտնի մեթոդաբան Գեորգի Շչեդրովիցկին: Առաջին անգամ Ծաղկաձորում կազմակերպվել էր մեթոդաբանական խաղ, որին մասնակցում էին տաղանդավոր հետազոտողներ, երիտասարդ գիտնականներ, ովքեր էլ հիմնադրեցին մեթոդաբանական շարժումը Հայաստանում», – ասել է Տիգրան Սարգսյանը և հավելել, որ ներկայացվելիք զեկույցի մեթոդաբանական կարևոր նշանակությունն այն է, թե ինչպես են մեթոդաբանները ձևակերպում արդիական խնդիրները և ինչպիսի լուծումներ են առաջարկում:

Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի, ՀՀ էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությունների, ՀՀ ֆինանսական կազմակերպությունների միությունների, ՀՀ ՏՏ ոլորտի կազմակերպությունների, միջազգային կառույցների ներկայացուցիչներ։

Նշենք, որ «Հայաստանը որպես իրականացվող հնարավորությունների երկիր» ծրագիրը հնարավորություն է տալիս մասնակիցներին ծանոթանալ հայաստանյան և համաշխարհային տնտեսական զարգացումներին, խորացնել մասնագիտական գիտելիքները, ծանոթանալ համաշխարհային փորձին ու զարգացումներին։ Շարունակական զարգացման այս ծրագիրը նպաստում է արդիական մտածողության ձևավորմանն ու զարգացմանը։

Նշենք, որ Պյոտր Շչեդրովիցկին սեմինար է անցկացրել նաև ՀՀ կառավարությունում:

18/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.44
-0.06
Եվրո (EUR)
417.05
-0.18
Ռուբլի (RUR)
4.3123
+0.0049
Լարի (GEL)
139.53
-0.01
51041
+458
Արծաթ
749.29
-7.37