Տնտեսական

USD BUY - 372.50-0.50 USD SELL - 375.50-0.50
EUR BUY - 439.00+0.00 EUR SELL - 444.00+0.00
OIL:  BRENT - 94.96-0.09 WTI - 91.70+0.86
COMEX:  GOLD - 4800.00-0.56 SILVER - 79.49+0.13
COMEX:  PLATINUM - 2152.00+1.12
LME:  ALUMINIUM - 3563.00-1.23 COPPER - 13284.50+1.77
LME:  NICKEL - 18206.00+2.87 TIN - 50331.00+4.29
LME:  LEAD - 1935.00+0.68 ZINC - 3342.50+0.77
FOREX:  USD/JPY - 158.57-0.25 EUR/GBP - 1.1814+0.24
FOREX:  EUR/USD - 1.1814+0.24 GBP/USD - 1.3581+0.14
STOCKS RUS:  RTSI - 1147.48+1.37
STOCKS US: DOW JONES - 48463.72-0.15 NASDAQ - 24016.02+1.59
STOCKS US: S&P 500 - 7022.95+0.80
STOCKS JAPAN:  NIKKEI - 58134.24+0.44 TOPIX - 3770.33+0.40
STOCKS CHINA:  HANG SENG - 25947.32+0.29 SSEC - 4027.21+0.01
STOCKS EUR:  FTSE100 - 10559.58-0.47 CAC40 - 8274.57-0.64
STOCKS EUR:  DAX - 24066.70+0.09
15/04/2026  CBA:  USD - 374.48-0.71 GBP - 507.31-1.49
15/04/2026  CBA:  EURO - 440.95-1.66
15/04/2026  CBA:  GOLD - 57728+760 SILVER - 932.18+35.14
2025թ. հունվար-դեկտեմբերին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 6.7%-ով
06/02/2026 12:49
Կիսվել

2025թ. հունվար-դեկտեմբերին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 6.7%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2025թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 10,010.3[1] մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա։ 2024թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 6․7%-ով։

Մասնավորապես, ՋԷԿ-երի արտադրությունը նվազել է 4․4%-ով և կազմել 3,360.9 մլն կՎտ ժամ։ ՀԷԿ-երի արտադրությունն աճել է 2․3%-ով և կազմել 2,106.4 մլն կՎտ ժամ։ ՀԱԷԿ արտադրությունը աճել է 3․0%-ով և կազմել 2,914.9 մլն կՎտ ժամ։ Հողմային էլեկտրակայանների արտադրությունը նվազել է 3%-ով և կազմել 1.2 մլն կՎտ ժամ, իսկ արևային էլեկտրակայանների արտադրությունը աճել է 66․9%-ով և կազմել 1,626.8[1] մլն կՎտ ժամ։

[1]Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներում ներառված են նաև էլեկտրաէներգիայի փոխհոսքերի մասով ինքնավար արտադրողների կողմից արտադրված էլեկտրաէներգիայի ծավալները (ինքնավար էներգաարտադրողների կողմից «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին առաքված էլեկտրական էներգիայի ընդհանուր ծավալը՝ 526.1 մլն. կՎտ. ժամ, ինչպես նաև ինքնավար էներգաարտադրողների կողմից արտադրված և տեղում սպառած (դարձափոխիչային՝ ռեվերսային առևտրային հաշվիչների կողմից չարձանագրված) էլեկտրական էներգիայի ծավալները, մոտարկված հաշվարկներով՝ 288.8 մլն. կՎտ. ժամ` համաձայն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տվյալների): Ընդ որում, գործող մեթոդաբանության համաձայն ինքնավար արտադրողների կողմից արտադրված էլեկտրաէներգիայի արժեքային տվյալները չեն ներառվում էլեկտրաէներգիայի արտադրության արժեքային ծավալներում: Նշյալով պայմանավորված՝ ըստ էլեկտրակայանների էլեկտրաէներգիայի արտադրության կառուցվածքն արժեքային և բնեղեն արտահայտությամբ տարբեր է:

15/04/2026
դրամ
Դոլար (USD)
374.48
-0.71
Եվրո (EUR)
440.95
-1.66
Ռուբլի (RUR)
4.9443
+0.0102
Լարի (GEL)
139.08
-0.18
57728
+760
Արծաթ
932.18
+35.14