Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 95.85-0.16 WTI - 91.22-0.88
COMEX:  GOLD - 4429.80-1.38 SILVER - 66.05-0.74
COMEX:  PLATINUM - 1826.00+0.90
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.21-0.03 EUR/GBP - 1.1613-0.10
FOREX:  EUR/USD - 1.1613-0.10 GBP/USD - 1.3521-0.04
STOCKS RUS:  RTSI - 819.85+2.10
STOCKS US: DOW JONES - 53414.25-0.51 NASDAQ - 26506.99-0.29
STOCKS US: S&P 500 - 7718.60-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 66399.84+2.12 TOPIX - 4125.80+0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 25413.12-0.93 SSEC - 3932.70+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 10831.09+0.00 CAC40 - 8278.77-0.09
STOCKS EUR:  DAX - 26046.40+0.17
07/09/2026  CBA:  USD - 363.7-0.15 GBP - 492.38+0.02
07/09/2026  CBA:  EURO - 422.76-0.11
07/09/2026  CBA:  GOLD - 51630-627 SILVER - 781.52+13.6
«Իզի Փեյ» ընկերության պաշտոնական հայտարարությունը հեռահաղորդակցության օպերատորների հետ ձևավորված իրավիճակի վերաբերյալ
04/02/2026 10:54
Կիսվել

«Իզի Փեյ» ընկերության պաշտոնական հայտարարությունը հեռահաղորդակցության օպերատորների հետ ձևավորված իրավիճակի վերաբերյալ

«Իզի Փեյ» (EasyPay) ընկերությունը, հավատարիմ մնալով թափանցիկության, պատասխանատվության և հանրային շահի առաջնայնության իր սկզբունքներին, անհրաժեշտ է համարում ներկայացնել իր դիրքորոշումը հեռահաղորդակցության օպերատորների հետ ձևավորված իրավիճակի վերաբերյալ, որն անմիջականորեն առնչվում է հարյուրհազարավոր քաղաքացիների ամենօրյա վճարային հարմարավետությանը։

Վերջին շրջանում «Վիվա Արմենիա», «Թիմ Տելեկոմ» և «Յուքոմ» ընկերությունների կողմից ներկայացված համագործակցության նոր պայմանները, մասնավորապես՝ միջնորդավճարների 40–50 տոկոսանոց կտրուկ կրճատման պահանջը, կրում են միակողմանի բնույթ և չեն համադրվում փոխշահավետ համագործակցության և տնտեսական հիմնավորվածության սկզբունքների հետ։
Միևնույն ժամանակ տեղեկատվական հոսքում նկատվում է մոտեցում, որի համաձայն՝ հեռահաղորդակցության ծառայությունները դիտարկվում են հանրային կարգավորման ներքո գործող կոմունալ ծառայություններին բնորոշ տրամաբանությամբ։ Այս համատեքստում հարկ ենք համարում նշել, որ կոմունալ ծառայությունների սակագները սահմանվում են պետական կարգավորման մեխանիզմներով և գործում են մրցակցային դաշտից դուրս, մինչդեռ հեռահաղորդակցության օպերատորները մասնավոր բիզնես սուբյեկտներ են և գործունեություն են իրականացնում ազատ շուկայական և մրցակցային պայմաններում։

EasyPay-ը ծառայությունների անվտանգությունն ու անխափանությունը ապահովում է շարունակական ներդրումների միջոցով՝ տեխնիկական հուսալիության, կիբերանվտանգության, ինքնասպասարկման տերմինալների սպասարկման, ինչպես նաև թվային և ֆիզիկական ենթակառուցվածքների արդյունավետ կառավարման ուղղություններով։ Նշված գործոնները վճարահաշվարկային ծառայությունների որակի ապահովման օբյեկտիվ բաղադրիչներ են և անմիջական ազդեցություն ունեն ծառայության ինքնարժեքի ձևավորման վրա։ Միաժամանակ վճարահաշվարկային ծառայությունների առանձնահատկությունները, մասնավորապես՝ հեռահաղորդակցության ոլորտում մանրադրամների մուտքագրմամբ ուղեկցվող գործարքների մեծ ծավալը և հետևաբար կանխիկ դրամական միջոցների ինտենսիվ շրջանառությունը, պահանջում են գործառնական մեծ ռեսուրսներ, ինչը ևս պետք է հաշվառվի տնտեսական պայմանների ձևավորման ընթացքում։

Առաջարկվող միջնորդավճարների 40–50 տոկոսանոց կրճատումը չի համադրվում գործող ծախսային և գործառնական կառուցվածքի հետ և էական ազդեցություն ունի ծառայությունների կայուն և որակյալ մատուցման հնարավորությունների վրա։ EasyPay-ի կողմից ներկայացված կառուցողական և փոխզիջումային մոտեցումները, ցավոք, չեն ստացել համաձայնություն, ինչի արդյունքում հեռահաղորդակցության օպերատորների կողմից իրականացվել է պայմանագրային հարաբերությունների միակողմանի դադարեցում։

Ստեղծված իրավիճակը կարող է սահմանափակել Հայաստանի տարբեր համայնքներում բնակվող օգտատերերի համար EasyPay-ի ենթակառուցվածքների միջոցով վճարումների հասանելիությունը, ինչպես նաև առաջացնել լրացուցիչ ռիսկեր՝ շուկայում չկարգավորվող ստվերային միջնորդական լուծումների հնարավոր տարածման տեսանկյունից։

Շուկայական հավասարակշռության և արդար մրցակցային միջավայրի պահպանման նպատակով EasyPay-ն արդեն դիմել է Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովին և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին։

Ընկերությունը վերահաստատում է իր պատրաստակամությունը շարունակելու մասնագիտական երկխոսությունը բոլոր շահագրգիռ կողմերի հետ և բաց է բանակցությունների համար՝ համոզված լինելով, որ արդյունավետ համագործակցությունը հնարավոր է բացառապես արդար տնտեսական պայմանների և փոխշահավետության սկզբունքի հիման վրա՝ ի շահ Հայաստանի վճարահաշվարկային համակարգի կայուն զարգացման և քաղաքացիների շահերի պաշտպանության։

07/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.7
-0.15
Եվրո (EUR)
422.76
-0.11
Ռուբլի (RUR)
4.2027
-0.004
Լարի (GEL)
139.16
-0.03
51630
-627
Արծաթ
781.52
+13.6