Ամերիաբանկի ՄՌԿ ծառայության ղեկավարը մասնակցել է «Մարդկային ռեսուրսների կառավարման մարքեթինգ և գործատուի բրենդի ձևավորում» միջազգային համաժողովին
Փետրվարի 6-ին Երևանում կայացավ «Մարդկային ռեսուրսների կառավարման մարքեթինգ և գործատուի բրենդի ձևավորում» միջազգային համաժողովը (HR Marketing & Employer Branding International Conference): Միջոցառումը կազմակերպել էր Skill Event Marketing ընկերությունը` մարդկային ռեսուրսների կառավարման, մարքեթինգի և բիզնեսի ոլորտի առաջնորդների համար: Համաժողովի նպատակն էր ուսումնասիրել, թե ինչպես է ձևավորվում գործատուի բրենդը և վերածվում ռազմավարական բիզնես ակտիվի:
Միջոցառման ընթացքում ներկայացվեց կազմակերպությունների իրական փորձը, ելույթ ունեցան բանախոսներ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից, կազմակերպվեցին թեմատիկ պանելային քննարկումներ։ Համաժողովի շրջանակում Ամերիաբանկի Մարդկային ռեսուրսների կառավարման ծառայության ղեկավար Աննա Վարդանյանցը խոսեց «Գործատուի բրենդը՝ որպես ռազմավարական ակտիվ» թեմայի շուրջ: Մասնավորապես, նա անդրադարձավ գործատուի բրենդի ձևավորման կարևորությանը` որպես ընկերության համար ռազմավարական ուղղության։
Ամերիաբանկի օրինակով նա խոսեց այն մասին, թե ինչպես է գործատուի ուժեղ բրենդը, ձևավորվելով ներսից` կազմակերպության մշակույթի, արժեքների, ղեկավարության վարքագծի և աշխատակիցների ամենօրյա փորձառության միջոցով, դառնում երկարաժամկետ և կայուն մրցակցային առավելություն։ Ամերիաբանկի մասին Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը:
Թվային փոխակերպման ռազմավարության ներքո՝ Բանկը ներդնում և շարունակաբար կատարելագործում է շուկայում եզակի պրոդուկտներ, ծառայություններ և նորարարական հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։ Ամերիաբանկը, որպես դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր, առաջարկում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ:
Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:
