2025թ․-ի հունվար-դեկտեմբերին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունն աճել է 10.7%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-դեկտեմբերին Հայաստանում արտադրվել է 60,769.3 հազար լիտր հանքային ջուր։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները աճել են 10.7%-ով։
Միևնույն ժամանակ, բնական ջրերի արտադրությունն աճել է 8%-ով և կազմել 75,986.5 հազար լիտր։ Ոչ ալկոհոլային այլ խմիչքների արտադրությունն նվազել է 2%-ով և կազմել 151,029.5 հազար լիտր, իսկ մրգահյութերի և բանջարահյութերի արտադրությունն նվազել է 5%-ով՝ կազմելով 23,683.3 հազար լիտր։
