2025թ․-ի հունվար-դեկտեմբերին Հայաստանում հացի արտադրությունն աճել է 0.1%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-դեկտեմբերին Հայաստանում արտադրվել է 263,073.2 տոննա հաց։ Նախորդ տարվա համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 0.1%-ով։
Միևնույն ժամանակ, ալյուրի արտադրությունը աճել է 5%-ով և կազմել 150,338.0 տոննա։ Ձավարեղենի արտադրությունը աճել է 17.2%-ով և կազմել 2,772.3 տոննա։
Մակարոնեղենի արտադրությունն նվազել է 30.5%-ով և կազմել 3,900.3 տոննա, իսկ հրուշակեղենի արտադրությունը աճել է 5.6%-ով՝ կազմելով 8,610.4 տոննա։
