
Գերմանական Lufthansa ավիաընկերությունը գրանցել է շահույթի 27% անկում
Գերմանական Lufthansa ավիաընկերությունն ամփոփել է ընթացիկ տարվա առաջին ինն ամսվա իր գործունեության արդյունքները: Ներկայացված ամփոփ ֆինանսական հաշվետվության համաձայն՝ հաշվետու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ընկերության գործառնական շահույթը կրճատվել է 27%-ով և կազմել 660 մլն եվրո: Ընկերության պարզաբանմամբ՝ գործառնական շահույթի անկումը պայմանավորված է բիզնեսի վերակազմավորման գործընթացով:
Ընկերությունն ակնկալում է, որ ընթացիկ տարվա արդյունքներով գործառնական շահույթը կտատանվի 600-700 մլն եվրոյի սահմաններում: Նշենք, որ 2012 թվականի արդյունքներով Lufthansa-ի գործառնական շահույթը կազմել էր 524 մլն եվրո: