Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 363.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 413.00+0.00
OIL:  BRENT - 96.87-6.34 WTI - 89.12-0.74
COMEX:  GOLD - 4148.60-0.69 SILVER - 60.10-0.94
COMEX:  PLATINUM - 1732.80+0.79
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 158.16+0.94 EUR/GBP - 1.1321-0.11
FOREX:  EUR/USD - 1.1321-0.11 GBP/USD - 1.325+0.17
STOCKS RUS:  RTSI - 854.88+1.38
STOCKS US: DOW JONES - 50906.05-0.86 NASDAQ - 26861.06+0.24
STOCKS US: S&P 500 - 7651.54-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 68956.72+3.30 TOPIX - 4131.98+0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.00 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10606.00-0.29 CAC40 - 7964.51-0.89
STOCKS EUR:  DAX - 25199.19-0.79
01/10/2026  CBA:  USD - 362.82-0.01 GBP - 479.76-2.44
01/10/2026  CBA:  EURO - 409.7-2.44
01/10/2026  CBA:  GOLD - 48716+149 SILVER - 708.41-1.6
Աշխարհում կիսահաղորդիչների վաճառքները 2025 թվականին աճել են 25.6%-ով և հասել ռեկորդային մակարդակի
10/02/2026 18:41
Կիսվել

Աշխարհում կիսահաղորդիչների վաճառքները 2025 թվականին աճել են 25.6%-ով և հասել ռեկորդային մակարդակի

Կիսահաղորդիչների համաշխարհային վաճառքները 2025 թվականի արդյունքներով աճել են 25.6%-ով և հասել 791.7 մլրդ դոլարի։ Այդ մասին ասվում է Կիսահաղորդիչների արդյունաբերության ասոցիացիայի (SIA) մամուլի հաղորդագրությունում։

Մասնավորապես, չորրորդ եռամսյակում մատակարարումների ծավալը կազմել է 236.6 մլրդ դոլար, ինչը 37.1%-ով գերազանցել է 2024 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Երրորդ եռամսյակի համեմատ աճը կազմել է 13.6%։

Դեկտեմբերին չիպերի իրացումը նախորդ ամսվա համեմատ աճել է 2.7%-ով՝ հասնելով 78.88 մլրդ դոլարի։

«2025 թվականին կիսահաղորդիչների համաշխարհային արդյունաբերությունը հասել է վաճառքների ռեկորդային մակարդակի՝ գրեթե 800 մլրդ դոլար, իսկ 2026 թվականին կանխատեսվում է մոտ 1 տրիլիոն դոլար», – հայտարարել է SIA-ի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Ջոն Նյուֆերը։

IDram

Նրա խոսքով՝ կիսահաղորդիչները հանդիսանում են գրեթե բոլոր ժամանակակից տեխնոլոգիաների հիմքը, իսկ այնպիսի նոր տեխնոլոգիաներ, ինչպիսիք են արհեստական բանականությունը, «իրերի ինտերնետը», 6G-ն, ինքնավար վարումը և այլն, շարունակելու են խթանել չիպերի բարձր պահանջարկը։

2025 թվականին չիպերի վաճառքները Հյուսիսային և Հարավային Ամերիկայում աճել են 30.5%-ով, Չինաստանում՝ 17.3%-ով, Եվրոպայում՝ 6.3%-ով, իսկ Ասիա-խաղաղօվկիանոսյան և այլ տարածաշրջաններում՝ 45%։ Միևնույն ժամանակ Ճապոնիայում վաճառքները նվազել են 4.7%-ով։

Դեկտեմբերին տարեկան կտրվածքով չիպերի վաճառքները Հյուսիսային և Հարավային Ամերիկայում աճել են 27.1%-ով, Եվրոպայում՝ 17%-ով, Չինաստանում՝ 34.1%-ով, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում՝ 76.4%-ով։ Նվազում է արձանագրվել միայն Եվրոպայում՝ 8.4%-ով։

SIA-ն միավորում է ԱՄՆ կիսահաղորդիչների ոլորտի ներկայացուցիչների մոտ 99%-ին և այլ երկրների չիպ արտադրողների շուրջ 66%-ին։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

01/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.82
-0.01
Եվրո (EUR)
409.7
-2.44
Ռուբլի (RUR)
4.3483
+0.0116
Լարի (GEL)
139.36
+0.08
48716
+149
Արծաթ
708.41
-1.6