Բեռնափոխադրումների ծավալն ըստ տրանսպորտի տեսակների. 2025թ. հունվար-դեկտեմբեր
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներիի համաձայն 2025թ.-ի հունվար-դեկտեմբերին բեռնափոխադրումների ծավալը կազմել է 17,347.7 հազար տոննա: 2024թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է աճ 3․1%-ով:
Մասնավորապես երկաթուղային բեռնափոխադրումների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 28․4%-ով և կազմել է 1,852.5 հազար տոննա: Այդ թվում արտահանվել է 398.7 հազար տոննա բեռ, ներկրվել՝ 854.3 հազար տոննա, իսկ ներհանրապետական բեռնափոխադրումների ծավալը կազմել է 599.5 հազար տոննա:
Ավտոմոբիլային բեռնափոխադրումների ծավալը 2024թ.-ի հունվար-դեկտեմբերի համեմատ աճել է 0.9%-ով և կազմել է 13,512.8 հազար տոննա: Այդ թվում արտահանվել է 825.5 հազար տոննա բեռ, ներկրվել՝ 4,632.2 հազար տոննա, իսկ ներհանրապետական բեռնափոխադրումների ծավալը կազմել է 8,055.1 հազար տոննա:
Օդային բեռնափոխադրումների ծավալը նախորդ տարվա համադրելի ցուցանիշի համեմատ աճել է 0․7%-ով և կազմել է 42.5 հազար տոննա: Այդ թվում արտահանվել է 22.9 հազար տոննա բեռ, ներկրվել՝ 19.6 հազար տոննա:
Մայրուղային խողովակաշարային բեռնափոխադրումների ծավալը 2024թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 0․9%-ով և կազմել է 1,939.9 հազար տոննա:
