Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
2025թ.-ի դեկտեմբերի վերջի դրությամբ ՀՀ պետական պարտքը 14․2 մլրդ դոլար է (+1,689.1 մլն դոլար)
12/02/2026 20:32
Կիսվել

2025թ.-ի դեկտեմբերի վերջի դրությամբ ՀՀ պետական պարտքը 14․2 մլրդ դոլար է (+1,689.1 մլն դոլար)

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2025թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 5,541 662.1 մլն դրամ: 2024թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ պետական պարտքն աճել է 448,943.6 մլն դրամով կամ 8.8%-ով։

Մասնավորապես, արտաքին պարտքն աճել է 124,021.2 մլն դրամով կամ 4.8%-ով և կազմել 2,683,479.5 մլն դրամ, որից ՀՀ կառավարության պարտքը՝ 2,496,363.2 մլն դրամ է, իսկ Կենտրոնական բանկի պարտքը՝ 187,116.3 մլն դրամ:

Ինչ վերաբերում է ներքին պարտքին, ապա այն աճել է 12.8%-ով կամ 324,922.3 մլն դրամով և կազմել 2,858,182.6 մլն դրամ, որից ռեզիդենտների կողմից ձեռք բերված պետական գանձապետական պարտատոմսեր՝ 2,574,543.0 մլն դրամ, ռեզիդենտների կողմից ձեռք բերված արտարժութային պետական պարտատոմսեր՝ 231,638.9 և ներքին երաշխիքներ՝ 52,000.7 մլն դրամ:

Եթե պետական պարտքը ներկայացնենք ԱՄՆ դոլարով՝ հաշվի առնելով դոլարի 2025թ.-ի դեկտեմբերի 31-ի 381.36 դրամ փոխարժեքը, ապա 2025թ.-ի դեկտեմբերի 31-ին ՀՀ պետական պարտքը կազմել է 14.5 մլրդ ԱՄՆ դոլար: Այդ թվում՝ արտաքին պարտքը կազմել է 7.04 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ ներքին պարտքը՝ 7.5 մլրդ ԱՄՆ դոլար։ 2024թ.-ի դեկտեմբերի վերջի 12.8 մլրդ դոլար ցուցանիշի համեմատ պետական պարտքն աճել է 13.2%-ով կամ 1,689.1 մլն դոլարով։

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12