ՆԱՏՕ երկրները մի քանի հարյուր միլիոն եվրո կհատկացնեն PURL ծրագրին՝ Ուկրաինայի համար
ՆԱՏՕ-ի անդամ երկրները հայտարարել են, որ մի քանի հարյուր միլիոն եվրո կհատկացնեն PURL (Prioritised Ukraine Requirements List) ծրագրին, որպեսզի Ուկրաինան ստանա անհրաժեշտ ամերիկյան սարքավորումները: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։
Նրա խոսքով՝ ներդրում են արել մասնավորապես Մեծ Բրիտանիան, Իսլանդիան, Նորվեգիան, Շվեդիան և Լիտվան։
ՆԱՏՕ պաշտոնյան նշել է, որ բազմաթիվ այլ երկրներ ևս առաջիկա օրերին և շաբաթներին դիտարկում են օգնություն տրամադրելու հնարավորությունը՝ կոչ անելով ՆԱՏՕ-ի բոլոր մասնակիցներին ներդրում կատարել Ուկրաինայում երկարաժամկետ և կայուն խաղաղության հաստատման համար։
