Այլ Լուրեր

USD BUY - 376.00+0.00 USD SELL - 378.50-0.50
EUR BUY - 443.00-2.00 EUR SELL - 449.50-2.00
OIL:  BRENT - 67.43-3.27 WTI - 62.71-3.46
COMEX:  GOLD - 4971.10-1.76 SILVER - 74.97-9.23
COMEX:  PLATINUM - 2030.90-4.35
LME:  ALUMINIUM - 3103.00-0.72 COPPER - 13166.50-0.08
LME:  NICKEL - 17880.00+3.06 TIN - 49635.00+1.09
LME:  LEAD - 1993.00+1.19 ZINC - 3406.50+0.92
FOREX:  USD/JPY - 152.87+0.36 EUR/GBP - 1.1867-0.06
FOREX:  EUR/USD - 1.1867-0.06 GBP/USD - 1.3616-0.12
STOCKS RUS:  RTSI - 1128.73+0.65
STOCKS US: DOW JONES - 49451.98-1.34 NASDAQ - 22597.15-2.03
STOCKS US: S&P 500 - 6832.76-1.57
STOCKS JAPAN:  NIKKEI - 57639.84-0.02 TOPIX - 3882.16+0.70
STOCKS CHINA:  HANG SENG - 27032.54-0.55 SSEC - 4134.02+0.14
STOCKS EUR:  FTSE100 - 10402.44-0.67 CAC40 - 8340.56+0.33
STOCKS EUR:  DAX - 24852.69-0.01
12/02/2026  CBA:  USD - 377.57+0.06 GBP - 514.97-2.41
12/02/2026  CBA:  EURO - 448.4-1.59
12/02/2026  CBA:  GOLD - 61641+574 SILVER - 1045.2+46.55
Լոս Անջելեսում կայացավ Ֆիզմաթ դպրոցի շրջանավարտների և բարեկամների բացառիկ հանդիպումը
13/02/2026 13:44
Կիսվել

Լոս Անջելեսում կայացավ Ֆիզմաթ դպրոցի շրջանավարտների և բարեկամների բացառիկ հանդիպումը

Փետրվարի 5-ին Լոս Անջելեսում կայացավ Ֆիզմաթ դպրոցի շրջանավարտների և բարեկամների բացառիկ հանդիպումը, որը նախաձեռնել էր «Ֆիզմաթ դպրոցի բարեկամ» բարեգործական հիմնադրամը՝ հիմնադրամի դեսպան, Ֆիզմաթ դպրոցի շրջանավարտ և «Կարաս» սննդի ցանցի տնօրեն Տիգրան Յուզբաշյանի աջակցությամբ, որն էլ հենց վարում էր միջոցառումը։ Կազմակերպչական և համակարգման աշխատանքներում նշանակալի ներդրում է ունեցել նաև Hi-Math հիմնադրամի ծրագրերի համակարգող Անա Աքթոնը՝ ապահովելով միջոցառման ընթացքում ներկաների ինտերակտիվ շփումը և կապը Հայաստանից մասնակիցների հետ։

Հանդիպման ընթացքում ներկաները հնարավորություն ունեցան խորությամբ ծանոթանալու հիմնադրամի գործունեությանը և մասնավորապես կրթական ծրագրերի իրական ազդեցությանը, քննարկելու դրանց ընդլայնման և երկարաժամկետ կայունության ապահովման հնարավորությունները, ինչպես նաև վերաիմաստավորելու իրենց դերակատարությունը որպես ֆիզմաթցի և դպրոցի բարեկամ։ Մթնոլորտը նպաստեց բաց ու կառուցողական երկխոսության, փորձի փոխանակման և նոր համագործակցությունների ձևավորմանը։

Հյուրերի շարքում էին SADA Systems-ի հիմնադիր Հովիկ Սաֆոյանը, ինչպես նաև ներկայացուցիչներ UCLA-ից, NASA-ից։ Հայաստանից հանդիպմանն առցանց միացել էին «Ֆիզմաթ դպրոցի բարեկամ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Հայկազն Նավասարդյանը, գործադիր տնօրեն Սերինե Ավետիսյանը, հիմնադրամի աշխատակիցներ և այն ֆիզմաթցիներն ու դպրոցի բարեկամները, ովքեր չէին կարողացել ներկա գտնվել անձամբ։

Հանդիպումը լի էր կառուցողական քննարկումներով, ջերմ հիշողություններով, որը մեկ անգամ ևս վերահաստատեց, որ Ֆիզմաթը պարզապես դպրոց չէ, այլ արժեքային համայնք, որի ուժը համախմբվածության, պատասխանատվության և ապագայի նկատմամբ վստահության մեջ է։ Ներկաները պատրաստակամություն հայտնեցին շարունակելու աջակցել դպրոցին և հիմնադրամին, խթանել կրթության նորարարական զարգացումը և միասին ձևավորել առավել կայուն ու հեռանկարային միջավայր նոր սերնդի ֆիզմաթցիների համար։

12/02/2026
դրամ
Դոլար (USD)
377.57
+0.06
Եվրո (EUR)
448.4
-1.59
Ռուբլի (RUR)
4.8914
+0.0102
Լարի (GEL)
140.67
+0.18
61641
+574
Արծաթ
1045.2
+46.55