Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 397.00-98.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 114.16-1.09 WTI - 101.44+0.13
COMEX:  GOLD - 4044.70-0.35 SILVER - 53.20-2.01
COMEX:  PLATINUM - 1519.70-1.25
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.76-0.12 EUR/GBP - 1.1144+0.21
FOREX:  EUR/USD - 1.1144+0.21 GBP/USD - 1.332+0.17
STOCKS RUS:  RTSI - 983.83-0.57
STOCKS US: DOW JONES - 52475.10+0.19 NASDAQ - 26549.85+0.27
STOCKS US: S&P 500 - 7743.98+0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 64659.47+1.10 TOPIX - 4003.28+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 22958.65-0.59 SSEC - 3651.43-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10694.50+0.07 CAC40 - 7886.96+0.00
STOCKS EUR:  DAX - 25704.02+0.44
29/10/2026  CBA:  USD - 360.3-0.21 GBP - 480.03+1.45
29/10/2026  CBA:  EURO - 401.7+0.74
29/10/2026  CBA:  GOLD - 46822-204 SILVER - 622.87+5.44
Վինտաժը կրկին թրենդում է․ ռադիոները՝ ինտերիերի մաս
13/02/2026 14:46
Կիսվել

Վինտաժը կրկին թրենդում է․ ռադիոները՝ ինտերիերի մաս

Փետրվարի 13-ին ամբողջ աշխարհում նշվում է Ռադիոյի միջազգային օրը՝ մարդկության ամենազարմանալի հայտնագործություններից մեկի տոնը։ Ժամանակին հենց ռադիոն դարձավ աշխարհի առաջին իսկական «պատուհանը» դեպի աշխարհ․ դրա միջոցով մարդիկ տեղեկանում էին նորություններին, լսում երաժշտություն և անգամ սեր խոստովանում։

Այսօր ռադիոն ապրում է նոր վերածնունդ՝ ոչ միայն որպես եթերներին հետևելու միջոց, այլև որպես ինտերիերի ոճային տարր։ Վինտաժ ռադիոընդունիչները կրկին վերադառնում են տներ՝ զարդարելով հյուրասենյակները, խոհանոցներն ու աշխատանքային տարածքները։

Wildberries-ի վերլուծաբանները ուսումնասիրել են Հայաստանում ռադիոների պատվերների բաշխումը և հայտնաբերել հետաքրքիր միտում։ Ռադիոյի հանդեպ սերը միավորում է երկրի բոլոր մարզերը։ Ինչպես և սպասվում էր, ամենաշատ գնումները կատարվում են մայրաքաղաքում․ Երևանում ձևակերպվում է ռադիոների բոլոր պատվերների 50,3%-ը։ Մարզերից առաջատարն է Կոտայքի մարզը՝ 8,8%, նրան հաջորդում են Լոռու մարզը՝ 7,3% և Արարատի մարզը՝ 7,1%։ Չի հետ մնում նաև Շիրակի մարզը՝ 6,9% ցուցանիշով։

Հաջորդում են՝ Արմավիրի մարզը՝ 5,4%, Տավուշի՝ 3,5%, Արագածոտնի՝ 3,3%, Սյունիքի՝ 3,0%, Գեղարքունիքի՝ 2,9% և Վայոց ձորի մարզը՝ 1,5%։

Այս թվերը ցույց են տալիս, որ Հայաստանում ռադիոն պարզապես նոստալգիկ սարքավորում չէ, այլ իրական ինտերիերային թրենդ, որը պահանջված է թե՛ խոշոր քաղաքներում, թե՛ փոքր բնակավայրերում։

Թոփ-5 ռետրո ռադիո, որոնք կզարդարեն ցանկացած ինտերիեր

Մենք ընտրել ենք հինգ ոճային մոդել, որոնք հատկապես սիրված են Wildberries-ի գնորդների շրջանում և հիանալի են տան հարմարավետ մթնոլորտ ստեղծելու համար։

1. 60-ականների ոճի դասական փայտե ռադիո
Բնական փայտի երանգով տաք կորպուս, կլորավուն ձևեր և մեղմ հնչողություն։ Իդեալական է ռետրո ոճի հյուրասենյակի կամ խոհանոցի համար։

2. Bluetooth-ով մինի ռադիո
Վինտաժ դիզայն՝ ժամանակակից հնարավորություններով․ կարելի է լսել ոչ միայն եթերը, այլև սիրելի փլեյլիստները սմարթֆոնից։

3. Ռետրո ոճի ռադիո-զարթուցիչ

Գործնական տարբերակ ննջասենյակի համար․ համադրում է նոստալգիկ արտաքինն ու օգտակար ֆունկցիոնալությունը։

4. Դյուրակիր ռադիո կաշվե բռնակով

Իդեալական աքսեսուար ամառանոցների, պիկնիկների և ուղևորությունների համար․ կարծես հին ֆիլմից լինի։

5. Դիզայներական մոդել լուսավորությամբ և բարձրախոսով

Դասական ռադիոընդունիչի ժամանակակից մեկնաբանություն, որը կդառնա ինտերիորի վառ շեշտադրում։

Այս բոլոր մոդելները հասանելի են պատվերի համար Wildberries-ում՝ արագ առաքմամբ Հայաստանի ողջ տարածքում։

Ինչու՞ է ռադիոն կրկին հանրաճանաչ

Սթրիմինգների և փոդքաստների դարաշրջանում ռադիոն շարունակում է մնալ հարմարավետության և պարզության խորհրդանիշ։ Այն չի պահանջում բարդ կարգավորումներ, արթնացնում է ջերմ հիշողություններ և ստեղծում է տան յուրահատուկ մթնոլորտ։ Իսկ ռետրո դիզայնը օգնում է ներդաշնակորեն միավորել անցյալը և ժամանակակից կյանքի ոճը։

Ինչպես տասնամյակներ առաջ, ռադիոն շարունակում է միավորել մարդկանց և նրանց շրջապատող տարածքը դարձնել ավելի ջերմ ու հոգեհարազատ։

Շնորհավոր Ռադիոյի միջազգային օրը։

29/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.3
-0.21
Եվրո (EUR)
401.7
+0.74
Ռուբլի (RUR)
4.4751
-0.0003
Լարի (GEL)
138.9
-0.08
46822
-204
Արծաթ
622.87
+5.44