Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
Համաշխարհային բանկն իրականացրել է Երևանի քաղաքապետարանի ֆինանսական համակարգի վերլուծություն
24/10/2013 11:11
Կիսվել

Համաշխարհային բանկն իրականացրել է Երևանի քաղաքապետարանի ֆինանսական համակարգի վերլուծություն

Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել Համաշխարհային բանկի անմիջական և գործնական աջակցությամբ ու օժանդակությամբ քաղաքապետարանի  ծախսերի և ֆինանսական հաշվետվողականության գնահատման արդյունքների ամփոփման աշխատաժողով։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկանցում են, որ քաղաքապետարանի հանրային ծախսերի և ֆինանսական հաշվետվողականության վերլուծությունն (PEFA)  իրականացվել է Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ և Երևանի քաղաքապետարանի ֆինանսական կառավարման համակարգի գնահատման առաջին փորձն է։

«Երևանի քաղաքապետարանն այսօր արդեն ունի օբյեկտիվորեն գնահատված ֆինանսական համակարգ։ Հաջողված այս ծրագիրը Երևանի քաղաքապետարանի և Համաշխարհային բանկի ուղղակի համագործակցության առաջին քայլն է, և մենք լիահույս ենք, որ համագործակցությունը լինելու է ավելի ընդգրկուն։ Աշխատանքների արդյունքում PEFA-ի ցուցանիշային միավորների հիման վրա մենք նախանշել ենք այն ուղղությունները, որոնք անհրաժեշտ են Երևանի ֆինանսական կառավարման բարեփոխումների ծրագրի լրամշակման, ինչպես նաև հաշվետվողականության կատարելագործման համար։ Այս ամենը իրականացվել է այն կարևոր նպատակով, որ քաղաքապետարանն ընդհանրապես, իսկ քաղաքի ֆինանսական կառավարման համակարգերը հատկապես, լինեն օրինակելի, շահարկումներից զերծ և համապատասխանեն այս բնագավառի միջազգային լավագույն փորձին և որպես արդյունավետ գործիք ծառայեն քաղաքի ֆինանսական կառավարման համակարգի ռազմավարական ծրագրի իրականացմանը>>,- աշխատաժողովի շրջանակներում նշել է Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը։

Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Հափփին ընդգծել է, որ ծրագրի արդյունավետությունը լավ գործակցության արդյունք է։  

«Մայրաքաղաք Երևանն իր դերակատարմամբ բացառիկ նշանակություն ունի Հայաստանի ընդհանուր կառավարման համակարգում, քանզի այստեղ են կենտրոնացած երկրի բնակչության և տնտեսվարողների հիմնական և որոշիչ մասը: Իրականացված ծրագրի նպատակը PEFA-ի կատարողական ցուցանիշների չափման շրջանակում Երևան համայնքի ֆինանսական հաշվետվողականության գնահատումն էր, նրա ուժեղ և թույլ կողմերի վերհանումը, վերլուծությունը։ Այս գնահատականները կարող են ծառայել որպես կարևոր գործիք՝ միջազգային չափորոշիչներին համապատասխան բարեփոխումների համար»,- նշել է Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Հափփին։

Համագործակցության արդյունքում կողմերն ակնկալում են, որ բանկը կստանձնի Երևանի քաղաքապետարանի համար կարևոր այս բարեփոխումների աջակցության  առաջատարի դերը և բացի բանկի ուղղակի և գործնական մասնակցությունից, այս կարևոր գործընթացի շուրջ կհամախմբվեն նաև այլ շահագրգիռ կազմակերպություններ, որոնց օժանդակությամբ Երևանի քաղաքապետարանը ձեռնամուխ կլինի հաջորդ՝ բարեփոխումների գործնական իրականացման  փուլին։

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2