ՀՀ վարկային կազմակերպությունները 2025 թվականի դեկտեմբերի դրությամբ 419 մլրդ-ի վարկեր են տրամադրել
Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների 2025 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ ՀՀ վարկային կազմակերպությունների վարկերի ծավալը 418,951 մլն դրամ (419 մլրդ) է։ 2024թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ վարկերի ծավալն աճել է 66,643 մլն դրամով կամ 18․9%-ով։
Մասնավորապես ոչ ռեզիդենտներին տրամդրվել է 41,470 մլն դրամ, իսկ ռեզիդենտներին 377,482 մլն դրամ։
Ռեզիդենտներին տրամադրած վարկերի 19%-ը կամ 71,793 մլն դրամը բաժին է ընկնում տարադրամով վարկերին, որոնց ծավալը 2024թ.-ի դեկտեմբերի վերջի համեմատ աճել է 17.2%-ով։
Տրամադրած վարկերի 81%-ը կամ 305,689 մլն դրամը բաժին է ընկնում ՀՀ դրամով վարկերին, որոնց ծավալը 2024թ.-ի դեկտեմբերի վերջի համեմատ աճել է 21․7%-ով։
