Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 393.50+0.00 EUR SELL - 397.00-0.50
OIL:  BRENT - 91.89-0.70 WTI - 82.89-2.34
COMEX:  GOLD - 3736.80-1.46 SILVER - 45.00-4.84
COMEX:  PLATINUM - 1360.70-3.11
LME:  ALUMINIUM - 2934.00-3.18 COPPER - 13226.50-2.66
LME:  NICKEL - 16462.00+1.45 TIN - 45059.00-3.41
LME:  LEAD - 1872.00-0.77 ZINC - 3675.00-1.10
FOREX:  USD/JPY - 159.5+0.10 EUR/GBP - 1.0954-0.34
FOREX:  EUR/USD - 1.0954-0.34 GBP/USD - 1.3124-0.56
STOCKS RUS:  RTSI - 945.55-1.09
STOCKS US: DOW JONES - 50198.17-1.11 NASDAQ - 24429.89+0.42
STOCKS US: S&P 500 - 7323.63-0.23
STOCKS JAPAN:  NIKKEI - 59444.21+0.71 TOPIX - 3822.47-0.04
STOCKS CHINA:  HANG SENG - 22841.62-1.95 SSEC - 3577.62-0.28
STOCKS EUR:  FTSE100 - 10551.17-1.30 CAC40 - 8146.83-0.85
STOCKS EUR:  DAX - 25736.24-1.19
19/11/2026  CBA:  USD - 360.94+0.53 GBP - 475.32+0.59
19/11/2026  CBA:  EURO - 397.25+1.88
19/11/2026  CBA:  GOLD - 43625-1081 SILVER - 530.56-22.16
eBay ընկերությունը պայմանավորվել է Etsy-ից 1.2 մլրդ դոլարով գնել Depop հարթակը
19/02/2026 11:59
Կիսվել

eBay ընկերությունը պայմանավորվել է Etsy-ից 1.2 մլրդ դոլարով գնել Depop հարթակը

Առցանց հսկան՝ eBay-ը հայտարարել է, որ Etsy ընկերությունից 1.2 մլրդ դոլարով ձեռք է բերում հագուստի վերավաճառքի Depop հարթակը: Այս մասին հաղորդում է Associated Press-ը։

Գործարքը կատարվում է օգտագործված (second-hand) ապրանքների շուկայի աճի ֆոնին, որը գրավում է գնորդներին ավելի մատչելի գներով, եզակի իրեր ընտրելու հնարավորությամբ, ինչպես նաև համապատասխանում է թափոնների կրճատման համաշխարհային միտմանը։

eBay-ի գլխավոր տնօրեն Ջեյմի Յաննոնը հայտարարել է, որ ձեռքբերումը կօգնի ընկերությանը ամրապնդել դիրքերը երիտասարդ շահառունրի շրջանում։

«Վստահ ենք, որ eBay-ի կազմում Depop-ը կգտնվի առավել նպաստավոր դիրքում երկարաժամկետ աճի համար՝ օգտվելով մեր մասշտաբից, փոխլրացնող առաջարկներից և գործառնական հնարավորություններից», – նշել է նա։

2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Depop-ն ուներ 7 մլն ակտիվ օգտատեր, որոնց գրեթե 90%-ը 34 տարեկանից ցածր է, ինչպես նաև ավելի քան 3 մլն ակտիվ վաճառող։ Հարթակը հիմնադրվել է 2011 թվականին և հինգ տարի առաջ անցել է Etsy-ի վերահսկողության տակ, որը դրա համար վճարել էր 1.6 մլրդ դոլար։

Etsy-ն մտադիր է ստացված միջոցներն ուղղել կորպորատիվ նպատակների, այդ թվում՝ բաժնետոմսերի հետգնման և իր հիմնական մարկետփլեյսի զարգացման վրա։ Գործարքը, որը հաստատվել է երկու ընկերությունների տնօրենների խորհուրդների կողմից, նախատեսվում է ավարտել 2026 թվականի երկրորդ եռամսյակում։

Ընկերությունները նշել են, որ Depop-ը կպահպանի իր բրենդը, հարթակը և կորպորատիվ մշակույթը։

Գործարքի մասին հայտարարությունից հետո eBay-ի բաժնետոմսերն աճել են ավելի քան 7%-ով, իսկ Etsy-ի արժեթղթերը՝ գրեթե 15%-ով արտաբորսայական առևտրի ընթացքում։

19/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.94
+0.53
Եվրո (EUR)
397.25
+1.88
Ռուբլի (RUR)
4.4154
+0.0348
Լարի (GEL)
139.17
+0.23
43625
-1081
Արծաթ
530.56
-22.16