Տնտեսական

USD BUY - 361.00-1.00 USD SELL - 363.50+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00-3.00
OIL:  BRENT - 102.05+5.35 WTI - 92.50+3.79
COMEX:  GOLD - 4146.30-0.06 SILVER - 60.73+1.05
COMEX:  PLATINUM - 1746.30+0.78
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.92-0.15 EUR/GBP - 1.125-0.63
FOREX:  EUR/USD - 1.125-0.63 GBP/USD - 1.3205-0.34
STOCKS RUS:  RTSI - 863.54+1.01
STOCKS US: DOW JONES - 50926.56+0.04 NASDAQ - 26871.60+0.04
STOCKS US: S&P 500 - 7666.45+0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 68956.72+3.30 TOPIX - 4131.98+0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.00 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10428.27-1.68 CAC40 - 7835.31-1.62
STOCKS EUR:  DAX - 24939.35-1.03
01/10/2026  CBA:  USD - 362.82-0.01 GBP - 479.76-2.44
01/10/2026  CBA:  EURO - 409.7-2.44
01/10/2026  CBA:  GOLD - 48716+149 SILVER - 708.41-1.6
Երևանի և Մարսելի միջև ստորագրվել է համագործակցության համաձայնագիր
25/10/2013 11:14
Կիսվել

Երևանի և Մարսելի միջև ստորագրվել է համագործակցության համաձայնագիր

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և Ֆրանսիայի Մարսել քաղաքի սենատոր-քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենը ստորագրել են Երևան-Մարսել համագործակցության համաձայնագիր, համաձայն որի՝ կողմերը պարտավորվել են խորացնել և ամրապնդել հարաբերությունները:

Սույն համաձայնագրի ստորագրումն, ըստ էության, դեռևս 1992թ.-ին ստորագրված ու 2001թ.-ին և 2007թ.-ին վերակնքված համագործակցության համաձայնագրի շարունակականության ապահովման նպատակ ունի:

Ստորագրված համաձայնագրով երկու քաղաքների միջև կիրականացվի տեղեկատվության և փորձի փոխանակում այն ոլորտներում, որոնք յուրաքանչյուր քաղաքի զարգացման գործընթացում ունեն կարևորագույն ազդեցություն: Մասնավորապես, կյանքի կկոչվեն փոխշահավետ ծրագրեր՝ մշակույթի, տնտեսության և զբոսաշրջության, կրթության, սոցիալական, առողջապահության, ինժեներական և քաղաքաշինության կառավարման, ինչպես նաև մի շարք այլ ոլորտներում:

«Մենք ստորագրեցինք համագործակցության նոր համաձայնագիր, որով նոր սկիզբ կդնենք մեր փոխգործակցությանն ու էլ ավելի  կսերտացնենք մեր երկու ժողովուրդների միջև առկա բարեկամությունը»,- նշել է Մարսել քաղաքի սենատոր-քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենը:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ համոզմունք է հայտնել, որ ստորագրված համաձայնագրի շրջանակում, կարճ ժամանակ անց, կողմերը հպարտությամբ կներկայացնեն համագործակցության նոր արդյունքները. «Ստորագրված համաձայնագրով մենք թարմացրեցինք երկու քաղաքների միջև առկա փոխգործակցության ոլորտները: Արդեն 21 տարի է, ինչ Երևանն ու Մարսելը համագործակցում են, և արդեն ունենք արդյունքներ ոչ միայն խոսքերով, այլև փաստերով: Երկու քաղաքներն ունեն մեծ ձեռքբերումներ, և ես վստահ եմ, որ այս համաձայնագրի շնորհիվ մենք կկարողանանք էլ ավելի ընդլայնել համագործակցության շրջանակները, ինչն իր հերթին օգտակար կլինի նաև երկու քաղաքների բնակիչների  համար: Օգտվելով առիթից՝ ուզում եմ այս համագործակցության համար շնորհակալություն հայտնել Մարսելի մեր հայ համայնքին, որն իր մեծ դերակատարումն ունի երկու քաղաքների միջև ձևավորված գործընկերային հարաբերությունների զարգացման գործում: Այս համաձայնագրով ավելի կամրապնդվի նաև երկու ժողովուրդների միջև առկա դարավոր բարեկամությունը, և մենք կկարողանանք կյանքի կոչել բոլոր այն ծրագրերը, որոնք նախանշել ենք»,- ընդգծել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

01/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.82
-0.01
Եվրո (EUR)
409.7
-2.44
Ռուբլի (RUR)
4.3483
+0.0116
Լարի (GEL)
139.36
+0.08
48716
+149
Արծաթ
708.41
-1.6