Տնտեսական

USD BUY - 375.00+0.00 USD SELL - 378.50+0.00
EUR BUY - 441.00-2.00 EUR SELL - 447.00-1.00
OIL:  BRENT - 70.62+4.44 WTI - 65.50+4.78
COMEX:  GOLD - 4986.50+2.30 SILVER - 76.94+4.75
COMEX:  PLATINUM - 2094.20+1.77
LME:  ALUMINIUM - 3077.50-0.73 COPPER - 12881.00+0.04
LME:  NICKEL - 16984.00-2.55 TIN - 46702.00-5.96
LME:  LEAD - 1960.00-0.88 ZINC - 3337.50-1.08
FOREX:  USD/JPY - 154.97+0.98 EUR/GBP - 1.1781-0.52
FOREX:  EUR/USD - 1.1781-0.52 GBP/USD - 1.3493-0.44
STOCKS RUS:  RTSI - 1149.63+1.27
STOCKS US: DOW JONES - 49662.66+0.26 NASDAQ - 22753.64+0.78
STOCKS US: S&P 500 - 6881.31+0.56
STOCKS JAPAN:  NIKKEI - 57467.83+0.57 TOPIX - 3852.09+1.18
STOCKS CHINA:  HANG SENG - 26705.94+0.00 SSEC - 4082.07+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10686.18+1.23 CAC40 - 8429.03+0.81
STOCKS EUR:  DAX - 25278.21+1.12
19/02/2026  CBA:  USD - 376.94-0.75 GBP - 508.34-4.03
19/02/2026  CBA:  EURO - 444.34-2.54
19/02/2026  CBA:  GOLD - 60634+1601 SILVER - 914.37+7.95
Դոնալդ Թրամփ. 2026 թվականին ԱՄՆ առևտրային հաշվեկշիռը կդառնա դրական
19/02/2026 16:45
Կիսվել

Դոնալդ Թրամփ. 2026 թվականին ԱՄՆ առևտրային հաշվեկշիռը կդառնա դրական

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկրի առևտրային դեֆիցիտը կտրուկ կրճատվել է իր սահմանած մաքսատուրքերի շնորհիվ, և որ 2026 թվականին ԱՄՆ-նը կունենա առևտրային պրոֆիցիտ՝ առաջին անգամ մի քանի տասնամյակների ընթացքում։

Սոցիալական ցանցերում հրապարակման մեջ Թրամփը նշել է, որ ԱՄՆ առևտրային դեֆիցիտը կրճատվել է 78%-ով՝ այլ ընկերություններից և երկրներից գանձվող մաքսատուրքերի շնորհիվ։ Նա չի հստակեցրել ժամանակահատվածը կամ այն հաշվարկները, որոնց հիման վրա ներկայացվել է այդ ցուցանիշը։

Կառավարական տվյալների համաձայն՝ 2025 թվականի հոկտեմբերին ԱՄՆ ապրանքների և ծառայությունների առևտրային դեֆիցիտը նվազել է մինչև 27.62 մլրդ դոլար՝ 2025 թվականի մարտի ռեկորդային 140.5 մլրդ դոլարի համեմատ, ինչը մոտ 80% անկում է։ Սակայն նոյեմբերին դեֆիցիտը կրկին աճել է՝ հասնելով 56.82 մլրդ դոլարի։

Թրամփի մեկնաբանությունները հնչել են դեկտեմբերյան պաշտոնական առևտրային տվյալների հրապարակումից մեկ օր առաջ։ Սպասվում է, որ ցուցանիշը կարձանագրի ամսական 55.50 մլրդ դոլարի առևտրային պրոֆիցիտ: Սա երկրի համար առաջին դրական ամսական հաշվեկշիռն է 1975 թվականից ի վեր՝ ըստ կառավարական տվյալների։

Այնուամենայնիվ, կանխատեսվում է, որ 2025 թվականին ԱՄՆ-ն կարձանագրի ավելի քան 800 մլրդ դոլարի առևտրային դեֆիցիտ՝ 2024 թվականի ռեկորդային 1.2 տրիլիոն դոլարի համեմատ։ 2025 թվականի դեֆիցիտը մեծապես պայմանավորված է տարվա առաջին եռամսյակում ներմուծման կտրուկ աճով, երբ տեղական ներմուծողները կուտակում էին տարբեր ապրանքների պաշարներ՝ սահմանվելիք մաքսատուրքերի նախաշեմին։

Ակնկալվում է, որ հատկապես ապրանքների առևտրային դեֆիցիտը կմնա ռեկորդային առավելագույնին մոտ՝ շուրջ 1.2 տրիլիոն դոլար։

2025 թվականին Թրամփը մաքսատուրքեր է սահմանել բազմաթիվ ապրանքստեսակների վրա, ինչպես նաև 10%-ից մինչև 50% միջակայքում մաքսատուրքեր է կիրառել հարյուրավոր երկրների նկատմամբ։

Թեև նախագահը բանակցություններից և մի շարք երկրների հետ առևտրային համաձայնագրերից հետո նվազեցրել է իր ամենաբարձր մաքսատուրքերի մեծ մասը, դրանք իսկապես հանգեցրել են ներմուծման կրճատման, հատկապես Չինաստանից։

ԱՄՆ-ի ապրանքների ներմուծումը Չինաստանից 2025 թվականի հունվար-նոյեմբեր ժամանակահատվածում կազմել է 288 մլրդ դոլար՝ 2024 թվականի նույն ժամանակահատվածի 401 մլրդ դոլարի համեմատ։ Սակայն Չինաստանից ներմուծման նվազումը մեծապես փոխհատուցվել է ասիական և եվրոպական մի շարք այլ երկրներից ներմուծման աճով:

19/02/2026
դրամ
Դոլար (USD)
376.94
-0.75
Եվրո (EUR)
444.34
-2.54
Ռուբլի (RUR)
4.9183
-0.0098
Լարի (GEL)
140.85
-0.21
60634
+1601
Արծաթ
914.37
+7.95