Բիզնես

USD BUY - 375.00+0.00 USD SELL - 378.50+0.00
EUR BUY - 441.00-2.00 EUR SELL - 447.00-1.00
OIL:  BRENT - 70.62+4.44 WTI - 65.50+4.78
COMEX:  GOLD - 4986.50+2.30 SILVER - 76.94+4.75
COMEX:  PLATINUM - 2094.20+1.77
LME:  ALUMINIUM - 3077.50-0.73 COPPER - 12881.00+0.04
LME:  NICKEL - 16984.00-2.55 TIN - 46702.00-5.96
LME:  LEAD - 1960.00-0.88 ZINC - 3337.50-1.08
FOREX:  USD/JPY - 154.97+0.98 EUR/GBP - 1.1781-0.52
FOREX:  EUR/USD - 1.1781-0.52 GBP/USD - 1.3493-0.44
STOCKS RUS:  RTSI - 1149.63+1.27
STOCKS US: DOW JONES - 49662.66+0.26 NASDAQ - 22753.64+0.78
STOCKS US: S&P 500 - 6881.31+0.56
STOCKS JAPAN:  NIKKEI - 57467.83+0.57 TOPIX - 3852.09+1.18
STOCKS CHINA:  HANG SENG - 26705.94+0.00 SSEC - 4082.07+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10686.18+1.23 CAC40 - 8429.03+0.81
STOCKS EUR:  DAX - 25278.21+1.12
19/02/2026  CBA:  USD - 376.94-0.75 GBP - 508.34-4.03
19/02/2026  CBA:  EURO - 444.34-2.54
19/02/2026  CBA:  GOLD - 60634+1601 SILVER - 914.37+7.95
IDBank-ն ամփոփեց IDsalary-ի շրջանակում անցկացվող խաղարկությունը․ 55 հաջողակները ստացան իրենց նվերները
19/02/2026 16:54
Կիսվել

IDBank-ն ամփոփեց IDsalary-ի շրջանակում անցկացվող խաղարկությունը․ 55 հաջողակները ստացան իրենց նվերները

5 հատ 1,000,000 ՀՀ դրամ արժողությամբ դեպի արտերկիր ճամփորդության հավաստագրերը և 50 հատ 100,000 idcoin-երը գտան իրենց երջանիկ տերերին․ IDBank-ը փետրվարի 18-ին իր ֆեյսբուքյան և YouTube-յան պաշտոնական էջերում ուղիղ հեռարձակմամբ ամփոփեց IDsalary աշխատավարձային փաթեթին միացած  հաճախորդների համար անցկացվող խաղարկությունը։

Խաղարկության շրջանակում 2025թ․ սեպտեմբերի 10-ից մինչև 2025թ․ դեկտեմբերի 10-ը ներառյալ IDsalary փաթեթի շրջանակում քարտ պատվիրելու և քարտին` պատվիրումից հետո 60 օրացույցային օրվա ընթացքում, աշխատավարձ ստանալու դեպքում քարտապանները․

  • Ստացան 5000 idcoin (հարկումից հետո): 5000 idcoin-ները տրամադրվում էին մեկ անգամ յուրաքանչյուր քարտապանի համար:
  • Մասնակցեցին խաղարկությանը, որտեղ խաղարկվում էին 50 հատ 100,000 idcoin (հարկումից հետո):
  • Մասնակցեցին խաղարկությանը, որտեղ խաղարկվում էին 5 հատ 1,000,000 ՀՀ դրամ արժողությամբ դեպի արտերկիր ճամփորդության հավաստագրեր։

Հավաստագիրը գործում է արշավի ամփոփումից հետո 6 ամիս ժամկետով, իսկ հավաստագիրը կարելի է օգտագործել Ամիրյան փողոց 18, Երևան, հասցեում գտնվող «Շելբի Տուր» ճանապարհորդական գործակալությունում՝ տուրիստական փաթեթ ձեռք բերելու միջոցով։

Հաղթող քարտապաններին ճամփորդության հավաստագրերը կուղարկվեն վերջիններիս Բանկում նշված Էլեկտրոնային հասցեներին՝ խաղարկության ամփոփումից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում։

50 հատ 100,000 idcoin-ները կտրամադրվեն արշավի պայմաններին բավարարելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում։

IDBank-ի IDsalary աշխատավարձային փաթեթն ունի մի շարք առավելություններ, ինչպես նաև դրա շրջանակում պարբերաբար իրականացվում են հատուկ արշավներ և խաղարկություններ։ Փաթեթի ողջ առավելություններին ծանոթացեք այստեղ։

Հիշեցնենք, որ կուտակած idcoin-ները կարող եք օգտագործել Idram&IDBank հավելվածով հետագա QR վճարումների ժամանակ Հայաստանի բոլոր մարզերի շուրջ 26․000 վաճառակետերում (1 idcoin = 1 դրամ)։ idcoin-ը տրամադրվում է IDBank-ի կողմից։

Շնորհավորում ենք բոլոր հաղթողներին։

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

19/02/2026
դրամ
Դոլար (USD)
376.94
-0.75
Եվրո (EUR)
444.34
-2.54
Ռուբլի (RUR)
4.9183
-0.0098
Լարի (GEL)
140.85
-0.21
60634
+1601
Արծաթ
914.37
+7.95