Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.50
EUR BUY - 393.00+1.00 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 90.11+1.40 WTI - 80.72+1.24
COMEX:  GOLD - 3559.90-2.45 SILVER - 40.76-5.54
COMEX:  PLATINUM - 1252.80-3.21
LME:  ALUMINIUM - 2934.00-3.18 COPPER - 13226.50-2.66
LME:  NICKEL - 16462.00+1.45 TIN - 45059.00-3.41
LME:  LEAD - 1872.00-0.77 ZINC - 3675.00-1.10
FOREX:  USD/JPY - 159.25+0.18 EUR/GBP - 1.0949+0.34
FOREX:  EUR/USD - 1.0949+0.34 GBP/USD - 1.3095+0.41
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 58644.63+3.91 TOPIX - 3764.88+2.47
STOCKS CHINA:  HANG SENG - 22219.65-0.73 SSEC - 3548.37+0.27
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
24/11/2026  CBA:  USD - 360.47+0.12 GBP - 471.1-1.14
24/11/2026  CBA:  EURO - 394.39-0.7
24/11/2026  CBA:  GOLD - 42505+1147 SILVER - 492.72+1.9
Պատվիրե՛ք IDBank-ի Arca Classic քարտ և օգտվե՛ք մինչև 2% հետվճարի հնարավորությունից
20/02/2026 11:55
Կիսվել

Պատվիրե՛ք IDBank-ի Arca Classic քարտ և օգտվե՛ք մինչև 2% հետվճարի հնարավորությունից

IDBank-ի Arca Classic քարտով վճարումներ կատարելիս դուք կարող եք կուտակել մինչև 2% հետվճար (քեշբեք)․ 1000 ՀՀ դրամը գերազանցող յուրաքանչյուր անկանխիկ վճարումից տրամադրվում է հետվճար՝ ամսական մինչև 60,000 ՀՀ դրամի առավելագույն չափով։ Arca Classic քարտը նախատեսված է Հայաստանում ամենօրյա անվտանգ և արագ վճարումներ իրականացնելու համար։

Քարտը կարող եք հեշտությամբ պատվիրել IDBank-ի մասնաճյուղերում կամ Idram&IDBank հավելվածի Բանկինգ բաժնի միջոցով։ Ընդ որում, դուք կարող եք ստանալ Arca Classic քարտն ամբողջովին անվճար՝ միանալով IDsalary աշխատավարձային փաթեթին և ձեր աշխատավարձը ստանալով IDBank-ի միջոցով։

Ծրագրի հիմնական նպատակն է խթանել Հայաստանի Հանրապետությունում անկանխիկ վճարումների իրականացումը և բարձրացնել քաղաքացիների ներգրավվածությունը ժամանակակից ֆինանսական գործիքների կիրառման մեջ։

Հետվճարը հաշվարկվում է ՀՀ տարածքում գրանցված տնտեսվարողներից Arca քարտերով կատարված անկանխիկ վճարումներից՝ ֆիզիկական վաճառքի կետերում կամ առցանց միջավայրում իրականացված գործարքների դեպքում և կազմում է մինչև 2%՝ 1,000 ՀՀ դրամը գերազանցող վճարումների համար։ Գործարքները, որոնց համար չի տրամադրվում հետվճար, նշված են Բանկի կայքում։

Մեկ գործարքի համար հետվճարի առավելագույն չափը կազմում է 6,000 ՀՀ դրամ, իսկ մեկ անձի համար ամսական առավելագույն շեմը՝ 60,000 ՀՀ դրամ։

Arca կենսաթոշակային քարտերը նույնպես ներառված են ծրագրում, ինչը նշանակում է, որ գործող 20% վերադարձի ծրագրից բացի կենսաթոշակառուները նույնպես կարող են օգտվել մինչև 2% հետվճարից։

Ծրագիրը գործում է 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ կատարված գործարքների համար, իսկ հետվճարների փոխանցումները կիրականացվեն 2026 թվականի փետրվարից մինչև 2027 թվականի հունվար։ Հետվճարները վճարվելու են մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 25-ը։

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

24/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.47
+0.12
Եվրո (EUR)
394.39
-0.7
Ռուբլի (RUR)
4.399
+0.0065
Լարի (GEL)
139.02
-0.08
42505
+1147
Արծաթ
492.72
+1.9