ԵՄ-ի նոր պատժամիջոցների փաթեթը Ռուսաստանի դեմ պատրաստ է հաստատման
Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարրոն հայտարարել է, որ Եվրամիության՝ Ռուսաստանի դեմ 20-րդ պատժամիջոցների փաթեթը պատրաստ է և ի վերջո կհաստատվի։
«20-րդ պատժամիջոցների փաթեթը պատրաստ է։ Հարցն այն չէ, թե արդյոք այն կհաստատվի, որովհետև այն կհաստատվի, և դրանում կարելի է վստահ լինել։ Հարց է՝ երբ կհաստատվի։ Եվ այս տեսանկյունից յուրաքանչյուրը (ԵՄ անդամ երկրներից) պետք է կատարի իր պարտավորությունները», – ֆրանսիացի պաշտոնյան սա ասել է ԵՄ արտաքին գործերի խորհրդի նիստից առաջ, որտեղ քննարկվելու են Ռուսաստանի դեմ հերթական պատժամիջոցները։
Ֆրանսիայի ԱԳ նախարարը նաև հավելել է, որ երեքշաբթի Էմանուել Մակրոնը Փարիզում կհավաքի «ցանկացող երկրների կոալիցիան», որպեսզի մի փոքր առաջ մղվի այն պատմական աշխատանքը, որն իրականացվել է ավելի քան 30 երկրների կողմից, որոնք միավորել են իրենց զինված ուժերը, որպեսզի խաղաղությունը, երբ այն հաստատվելու է Ուկրաինայում, կարողանա երաշխավորվել։
Ավելի վաղ Կայա Կալլասը հայտարարել էր, որ ԵՄ երկրների արտգործնախարարները կքննարկեն Ռուսաստանի դեմ 20-րդ պատժամիջոցների փաթեթը, սակայն այս հարցում առայժմ առաջընթաց սպասել պետք չէ։
