Մեկ շաբաթում բանկերը տրամադրել են 34 մլրդ դրամի եվ 37 մլն դոլարի վարկ
Մեկ աշխատանքային շաբաթվա ընթացքում՝ հոկտեմբերի 14-ից 20-ն ընկած ժամանակահատվածում, հայաստանյան բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 34.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 36.9 մլն ԱՄՆ դոլար:
Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից՝ հաշվետու շաբաթում, նախորդ շաբաթվա համեմատ, բանկերը ավելացրել են ինչպես ՀՀ դրամով, այնպես էլ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը:
Նշենք, որ հոկտեմբերի 7-ից 13-ն ընկած ժամանակահատվածում հայաստանան բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել էր 31.2 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 26.8 մլն ԱՄՆ դոլար: