Պաշտոնական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 399.00-2.00 EUR SELL - 401.50-2.00
OIL:  BRENT - 91.64-0.84 WTI - 85.61-1.14
COMEX:  GOLD - 3987.50-0.83 SILVER - 51.88+1.53
COMEX:  PLATINUM - 1537.30-1.73
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 159.73+0.56 EUR/GBP - 1.107-0.83
FOREX:  EUR/USD - 1.107-0.83 GBP/USD - 1.3255-0.67
STOCKS RUS:  RTSI - 949.22+1.42
STOCKS US: DOW JONES - 52486.49+0.49 NASDAQ - 25466.19+1.60
STOCKS US: S&P 500 - 7619.38+1.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10835.47+0.78 CAC40 - 8332.87+0.66
STOCKS EUR:  DAX - 26662.77+1.20
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
Սերժ Սարգսյանն ընդունել է Մարսելի սենատոր-քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենի գլխավորած պատվիրակությանը
28/10/2013 13:02
Կիսվել

Սերժ Սարգսյանն ընդունել է Մարսելի սենատոր-քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենի գլխավորած պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Մարսելի սենատոր-քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենի գլխավորած պատվիրակությանը:

Նախագահի Մամուլի ծառայությունից հայտնում են, որ Սերժ Սարգսյանը ողջունել է պատվիրակության անդամներին և երկկողմ կապերի շարունակական զարգացման ու ամրապնդման գործում կարևորել տարբեր մակարդակի փոխայցելությունները:

Այդ համատեքստում զրուցակիցները երկուստեք ջերմությամբ են հիշել 2011թ. Նախագահ ՍերԺ Սարգսյանի Մարսել կատարած այցը և գոհունակությամբ փաստել, որ Հայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցությունը, որը հիմնված է երկու ժողովուրդների դարավոր բարեկամական սերտ կապերի վրա, շարունակաբար զարգանում է գրեթե բոլոր ոլորտներում՝ քաղաքական, տնտեսական, մշակութային:

Երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման գործում մեծ դեր վերապահելով ապակենտրոնացված համագործակցությանը` Հանրապետության Նախագահն ընդգծել է վերջին տարիներին այդ ուղղությամբ իրականացվող արդյունավետ աշխատանքը և վստահություն հայտնել, որ Ժան-Կլոդ Գոդենի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան նոր խթան կհանդիսանա հայ-ֆրանսիական հարաբերությունների հետագա զարգացման ու ամրապնդման համար: Նախագահի խոսքով, Հայաստանի և Ֆրանսիայի շրջանային ու քաղաքային իշխանությունների միջև ակտիվ երկխոսության և փոխայցերի շնորհիվ կյանքի են կոչվում բազմաթիվ համատեղ ծրագրեր կրթության, մշակույթի, առողջապահության, զբոսաշրջության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում:

Մարսելի սենատոր-քաղաքապետը Նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացրել է այցի օրերին Երևանում ունեցած իր հանդիպումների արդյունքները այդ թվում`  մի շարք ոլորտներում ստորագրված համաձայնագրերը, որոնք, նրա խոսքով, կնպաստեն այդ ոլորտներում համագործակցության հետագա խորացմանը:

Ժան-Կլոդ Գոդենը նշել է, որ իր ղեկավարած պատվիրակության կազմում ընդգրկված են նաև գործարար համայնքի ներկայացուցիչներ, ինչը վստահաբար կնպաստի հայ-ֆրանսիական գործարար նոր կապերի հաստատմանն ու Հայաստանում ֆրանսիական ներդրումների խրախուսմանը:

Հանդիպմանը Ժան-Կլոդ Գոդենը ողջունել է նաև Մարսելում Հայաստանի գլխավոր հյուպատոսության հիմնումը:

11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85