Բրիտանական՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շրջանակում առաջին անգամ ներառվել են վրացական ընկերություններ
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների փաթեթի շրջանակում Մեծ Բրիտանիայի կառավարությունը սահմանափակումներ է կիրառել երկու վրացական իրավաբանական անձանց՝ Imedi TV և PosTV հեռուստաընկերությունների նկատմամբ։ Ավելի վաղ արևմտյան երկրները պատժամիջոցներ չէին սահմանել Վրաստանում գրանցված ձեռնարկությունների դեմ։
Նոր պատժամիջոցների ցանկում Imedi TV-ն և PosTV-ն նշված են որպես սուբյեկտներ, «որոնք ներգրավված են ռուսական ապատեղեկատվության տարածման մեջ»։
Պատժամիջոցները ենթադրում են բանկային ակտիվների և հաշիվների սառեցում, վստահված ծառայությունների մատուցման արգելք (ինչը բացառում է ընկերության բաժնետոմսերի փոխանցումն ու գույքի կառավարումը Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչների կողմից), ինչպես նաև տնօրենների որակազրկումը (Մեծ Բրիտանիայի քաղաքացու համար՝ ընկերության կառավարման մեջ մասնակցելու արգելք)։
Վրացական ԶԼՄ-ներում երկու հեռուստաալիքներն էլ ներկայացվում են որպես իշխանամետ։
Հիշեցնենք՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառում նաև ռուսական 9 բանկերի նկատմամբ:
