«ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ»-ն ու Առողջության Համընդհանուր Ապահովագրության Հիմնադրամը հուշագիր են ստորագրել
Առողջության Համընդհանուր Ապահովագրության Հիմնադրամը մի շարք ապահովագրական ընկերությունների հետ հուշագիր է ստորագրել, որը նախատեսում է փորձի փոխանակում և համատեղ նախաձեռնություններ, որոնք ուղղված են առողջապահական ծառայությունների որակի բարձրացմանը, շահառուների սպասարկման բարելավմանը և տվյալների անվտանգ փոխանակմանը։
«Առողջության համընդհանուր ապահովագրությունը «ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ընկերության և ամբողջ ապահովագրական համակարգի համար կարևոր և ռազմավարական նախաձեռնություն է։ Մենք վստահ ենք, որ այս համագործակցության շրջանակում կկարողանանք մեր բնակչությանը մատուցել լրացուցիչ ծառայություններ, որոնք ներառված չեն լինի հիմնական փաթեթում՝ այդպիսով կարողանալով ավելի լավացնել սպասարկման որակն ու արագացնել գործընթացը։ Աջակցելով այս նախագծին՝ մենք ներդրում ենք կատարում առողջ, պաշտպանված և կայուն հասարակության կառուցման գործում», – ասում է «ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ»-ի գործադիր տնօրեն Արթուր Մկրտչյանը։
