Տնտեսական

USD BUY - 375.50+0.00 USD SELL - 378.50+0.00
EUR BUY - 442.00+0.00 EUR SELL - 446.50+0.00
OIL:  BRENT - 70.70-0.42 WTI - 65.28-0.37
COMEX:  GOLD - 5176.50-0.06 SILVER - 89.70+0.56
COMEX:  PLATINUM - 2382.30+3.61
LME:  ALUMINIUM - 3170.50+2.49 COPPER - 13322.50+1.18
LME:  NICKEL - 18085.00+0.98 TIN - 53698.00+6.76
LME:  LEAD - 1990.50+1.82 ZINC - 3388.50+0.27
FOREX:  USD/JPY - 155.72-0.10 EUR/GBP - 1.1803-0.12
FOREX:  EUR/USD - 1.1803-0.12 GBP/USD - 1.349-0.50
STOCKS RUS:  RTSI - 1137.83-1.20
STOCKS US: DOW JONES - 49499.20+0.03 NASDAQ - 22878.38-1.18
STOCKS US: S&P 500 - 6908.86-0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 58850.27+0.16 TOPIX - 3938.68+1.50
STOCKS CHINA:  HANG SENG - 26630.54+0.95 SSEC - 4162.88+0.39
STOCKS EUR:  FTSE100 - 10846.70+0.37 CAC40 - 8620.93+0.72
STOCKS EUR:  DAX - 25289.02+0.45
27/02/2026  CBA:  USD - 377-0.04 GBP - 507.97-2.39
27/02/2026  CBA:  EURO - 444.78-0.13
27/02/2026  CBA:  GOLD - 62633-300 SILVER - 1047.6-51.9
Մոտ 1800 ընկերություն ԱՄՆ-ից պահանջում է փոխհատուցում՝ ներմուծման մաքսատուրքերի բարձրացման պատճառով
27/02/2026 16:38
Կիսվել

Մոտ 1800 ընկերություն ԱՄՆ-ից պահանջում է փոխհատուցում՝ ներմուծման մաքսատուրքերի բարձրացման պատճառով

Առնվազն 1800 ընկերություն հայցեր է ներկայացրել դատարաններ՝ պահանջելով ԱՄՆ իշխանություններից փոխհատուցել անցյալ տարի Սպիտակ տան կողմից ներմուծման մաքսատուրքերի բարձրացման հետևանքով կրած վնասները: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը։

Անցած շաբաթվա վերջում ԱՄՆ Գերագույն դատարանն անօրինական է ճանաչել երկրի նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը՝ 2025 թվականին աշխարհի երկրների մեծամասնությունից ապրանքների ներմուծման վրա մաքսատուրքեր սահմանելու վերաբերյալ։ Դատարանը եզրակացրել է, որ 1977 թվականին ընդունված «Միջազգային արտակարգ տնտեսական լիազորությունների մասին» օրենքը նախագահին նման մաքսատուրքեր սահմանելու իրավասություն չի տալիս։

Դրանից հետո տասնյակ ընկերություններ, այդ թվում՝ FedEx Corp.-ը, դիմել են դատարան՝ միանալով հարյուրավոր այլ ընկերություններին, որոնք հայցեր էին ներկայացրել դեռևս մինչև Գերագույն դատարանի որոշումը։ Այդ ընկերությունների թվում են Costco Wholesale-ը, Goodyear Tire & Rubber-ը և Barnes & Noble Purchasing-ը։

Փոխհատուցում պահանջող հայցեր ներկայացնող ընկերությունների թիվը օրեցօր աճում է, և իրավաբանները կանխատեսում են դատական գործընթացների առաջիկա լայնածավալ ալիք:

Թրամփի կողմից անցյալ տարի սահմանված գլոբալ մաքսատուրքերը դրանց գործողության տասը ամիսների ընթացքում ԱՄՆ-ին բերել են առնվազն 130 միլիարդ դոլար եկամուտ։ Ընդհանուր առմամբ դրանք ազդել են առնվազն 301 հազար ներմուծողի վրա։

27/02/2026
դրամ
Դոլար (USD)
377
-0.04
Եվրո (EUR)
444.78
-0.13
Ռուբլի (RUR)
4.8809
-0.0195
Լարի (GEL)
140.99
-0.01
62633
-300
Արծաթ
1047.6
-51.9