Տնտեսական

USD BUY - 363.00-0.50 USD SELL - 365.50+0.50
EUR BUY - 422.00+0.00 EUR SELL - 428.00+1.50
OIL:  BRENT - 93.55+1.92 WTI - 86.50+0.79
COMEX:  GOLD - 4516.30+0.52 SILVER - 68.03+3.50
COMEX:  PLATINUM - 1879.60+3.46
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 159.04+0.39 EUR/GBP - 1.1692+0.14
FOREX:  EUR/USD - 1.1692+0.14 GBP/USD - 1.3642+0.23
STOCKS RUS:  RTSI - 801.79-0.26
STOCKS US: DOW JONES - 52759.21-1.32 NASDAQ - 26067.17-1.00
STOCKS US: S&P 500 - 7641.16-0.87
STOCKS JAPAN:  NIKKEI - 66016.36-0.30 TOPIX - 4067.29+0.19
STOCKS CHINA:  HANG SENG - 26009.46+1.21 SSEC - 3905.20+0.04
STOCKS EUR:  FTSE100 - 10748.16+0.04 CAC40 - 8453.09-0.57
STOCKS EUR:  DAX - 25983.04-0.42
21/08/2026  CBA:  USD - 365.16-0.1 GBP - 498.37+0.05
21/08/2026  CBA:  EURO - 427.31+0.1
21/08/2026  CBA:  GOLD - 52631+247 SILVER - 783.6+39.6
Ներմուծումը Հայաստանի Հանրապետություն՝ ըստ երկրների. 2025թ. հունվար-դեկտեմբեր
27/02/2026 21:49
Կիսվել

Ներմուծումը Հայաստանի Հանրապետություն՝ ըստ երկրների. 2025թ. հունվար-դեկտեմբեր

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2025թ. հունվար-դեկտեմբերին ներմուծման ծավալները Հայաստան կազմել են 13․03 մլրդ դոլար։ 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ ներմուծման ծավալներն նվազել են 23․62%-ով կամ 4․03 մլրդ դոլարով։

Ներմուծման ամենամեծ ծավալները շարունակում են արձանագրվել Ռուսաստանի ուղղությամբ։ Վերոնշյալ ժամանակահատվածում Ռուսաստանից Հայաստան ներմուծման ծավալներն նվազել են 48․36%-ով կամ 4․56 մլրդ դոլարով և կազմել 4․87 մլրդ դոլար։ Ռուսաստանին բաժին է ընկնում ներմուծման 37․37%-ը։

Երկրորդը Չինաստանն է՝ 1․32 մլն դոլար, +11․44% կամ 135․2 մլն դոլար։ Չինաստանին բաժին է ընկնում ներմուծման 10․1%-ը։

Եռյակը եզրափակում է Վրաստանը՝ 774․01 մլն դոլար, -1․48% կամ -11․7 մլն դոլար։ Վրաստանին բաժին է ընկնում ներմուծման 5․94%-ը։

Չորրորդ հորիզոնականում Իրանն է՝ 690․4 մլն դոլար, +7․92% կամ +50․7 մլն դոլար։ Իրանին բաժին է ընկնում ներմուծման 5․3%-ը։

Հինգերորդ տեղում ԱՄԷ-ն է՝ 425․1 մլն դոլար, -4․87% կամ -21․7 մլն դոլար։ ԱՄԷ-ին բաժին է ընկնում ներմուծման 3․26%-ը։

Գերմանիան վեցերորդն է՝ 404․6 մլն դոլար, -12․63% կամ -58․5 մլն դոլար։ Գերմանիային բաժին է ընկնում ներմուծման 3․1%-ը։

Իտալիան յոթերորդն է՝ 389․8 մլն դոլար, +13․22% կամ +45․5 մլն դոլար։ Իտալիային բաժին է ընկնում ներմուծման 2․99%-ը։

Ութերորդ հորիզոնականում ԱՄՆ-ն է՝ 385․8 մլն դոլար, +10․7% կամ +37․3 մլն դոլար։ ԱՄՆ-ին բաժին է ընկնում ներմուծման 2․96%-ը։

Իններորդը Նիդերլանդներն են՝ 191․1 մլն դոլար, -2․59% կամ -5․1 մլն դոլար։ Նիդերլանդներին բաժին է ընկնում ներմուծման 1․47%-ը։

Տասնյակը եզրափակում է Կորեան՝ 126․2 մլն դոլար, +28․2% կամ +27․8 մլն դոլար։ Կորեային բաժին է ընկնում ներմուծման 0․97%-ը։

Այլ երկրների մասնաբաժինը ներմուծման ծավալներում կազմում է 27․51%։

Ինչ վերաբերում է վերպետական կազմավորումներին, ապա վերոնշյալ ժամանակահատվածում ԱՊՀ երկրներից ներմուծման ծավալներն նվազել են 46․75%-ով և կազմել 5․2 մլրդ դոլար, մասնավորապես, ԵԱՏՄ երկրներից ներմուծումն նվազել է 47․57%-ով և կազմել 5․02 մլրդ դոլար։ Եվրամիության այս ուղղությամբ ներմուծման ծավալներն աճել են 4․9%-ով և կազմել 2․1 մլն դոլար։

Ներմուծված արտադրանքի ծագման երկրների դեպքում պատկերը հետևյալն է.

2025թ. հունվար-դեկտեմբերին Հայաստան է ներմուծվել 4․7 մլրդ դոլարի ռուսական արտադրանք՝ -45․7%։

Չինական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 1․88 մլրդ դոլար՝ +8․8%։

Իրանական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 679․9 մլն դոլար՝ +8․1%։

Ամերիկյան արտադրանքի ներմուծման ծավալները 295․3 մլն դոլար է՝ -16%։

Գերմանական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 361․7 մլն դոլար՝ -14․4%։

Ներմուծված իտալական արտադրանքի ծավալը կազմել է 386․4 մլն դոլար՝ +9․1%։

Ներմուծված կորեական արտադրանքի ծավալը կազմել է 115․1 մլն դոլար՝ +9․8%:

Ֆրանսիական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 203․6 մլն դոլար՝ +36․8%։

Վրացական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 146․2 մլն դոլար՝ -9․9%։

21/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.16
-0.1
Եվրո (EUR)
427.31
+0.1
Ռուբլի (RUR)
4.3711
+0.0222
Լարի (GEL)
139.82
-0.05
52631
+247
Արծաթ
783.6
+39.6